Կհրատարակվեն Մոսկվայի արխիվ-թանգարանների և գրադարանների հայերեն ձեռագրերը06.11.2014
2014 թ. հունիսի 3-9-ը Մոսկվայում կայացած «Ինտերմուզեում 2014» փառատոնի շրջանակում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվ. հին ձեռագրերի գիտահետազոտական ինստուտի և Ռուսաստանի պատմության պետական թանգարանի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր:
Ըստ այդ փաստաթղթի նախատեսվում է երկու գիտական հաստատությունների համատեղ ուժերով իրականացնել գիտական և հետազոտական տարաբնույթ աժխատանքներ, կազմակերպել համապատասխան թեմատիկ ուղվածության զանազան միջոցառումներ, իրականացնել տեղեկատվության փոխանակում, ցուցակագրել և հրատարակել Մոսկվայի արխիվ-թանգարանային հաստատություններում‚ գրադարաններում պահպանվող հայերեն ձեռագրերը‚ ընդլայնել մասնագիտական կապերը և այլն:
ԱՊՀ մասնակից պետությունների և թանգարանային կառավարման գծով Երևանի Մատենադարանի տնօրենի խորհրդական, Արա Խզմալյանը իր «facebook»-ի էջում տեղեկացնում է, որ կնքված պայմանագրի համաձայն նախատեսվում է, որ. «Համագործակցության առաջին քայլերը կիրականացվեն 2014 թ.-ին կայանալիք «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում»։