Հարիսոն ֆորդին գոտկատեղից ներքև չեն նկարահանի06.16.2014
Ամերիկյան «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ դրվագի նկարահանումների ժամանակ ոտքը վնասած հայտնի դերասան Հարիսոն Ֆորդը կենթարկվի վիրահատության, որից հետո նա որոշ ժամանակ կմնա գիպսով վիրակապված վիճակում: Այդ մասին «The Daily Telegraph »-ի տեղեկատվությունը փոխանցում է « taglur.am»-ը:
Այժմ դերասանը ոտնաթաթի կոտրվածքով գտնվում է Օքսֆորդի հիվանդանոցում:
71-ամյա արտիստի որդու ասելով նրա կոտրված ոտնաթաթի ոսկորները պետք է միմյանց կպցվեն մետաղական թիթեղի և պտուտակների օգնությամբ:
«Lucasfilm» ընկերության տարածած մամլո հաղորդագրությունը հայտնում է, որ չնայած այդ հանգամանքին, ֆիլմի նկարահանումները պետք է ֆորդի մասնակցությամբ շարունակվեն: Պարզապես նրան կնակարահանեն մինչև գոտկատեղը այնքան ժամանակ, քանի դեռ դերասանը լիովին չի ապաքինվել և նրա ոտքից չեն հեռացրել գիպսը:
«Կինոնկարի մեջ շատ այլ դերասաններ կան, այնպես, որ սա աղետ չի: Մենք նախկինի պես վստահ ենք, որ ֆիլմի նկարահանումները կշարունակվեն համաձայն գրաֆիկի»,-նշում են մամլո հաղորդագրության հեղինակները:
Հիշեցնենք, որ Հարիսոն Ֆորդը անցյալ հինգշաբթի, Լոնդոնից ոչ հեռու գտնվող «Pinwood Studios» հայտնի նկարահանման հրապարակում ծանր վնասվածք էր ստացել: Խան Սոլոյի դերակատար ֆորդի ոտքին էր ընկել «Հազարամյա բազե» աստղաթիռի ծանր բուտաֆորական դուռը: Դերասանին հիվանդանոց էին հասցրել բժշկական ուղղաթիռով:
«Աստղային պատերազմներ»-ի նոր դրվագի դեպքերը տեղի են ունենում բնօրինակ «Ջեդեյի վերադարձը» ֆիլմում ներկայացված իրադարձություններից 30 տարի անց:
Նոր դրվագի նկարահանումները սկսվել են մայիսին; Պրեմիերան նախատեսվում է 2015թ.-ի դեկտեմբերի 18-ին: Այս շարքի գաղափարի հեղինակ և արդեն թողարկված 6-ից 4 ֆիլմերի ռեժիսոր Ջորջ Լուկասը նոր կինոժապավենում հանդես է գալիս որպես խորհրդատու, իսկ ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Ջեյմս Աբրամսը՝ «Աստղային ուղի» և «Առաքելությունը անկատարելի է» ժապավենների հեղինակը և «Արմագեդոն» հայտնի կինոնկարի սցենարի հեղինակը: