Համատեղ նկարահանված ֆիլմն ի սկզբանե համարվում էր գլխավոր ֆավորիտ06.27.2014
Մոսկվայի միջազգային 36-րդ կինոփառատոնում ժյուրիի անդամներին և լրագրողներին
հունիսի 26-ին ցուցադրվեց վերջին՝ 16-րդ գեղարվեստական կինոնկարը: Լայն հանդիսատեսին մրցութային ֆիլմերը դիտելու հնարավորությունը փառատոնի կազմակերպիչները կընձեռեն այսօր՝ հունիսի 27-ին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ռուսաստանի կինոակումբների միավորման կազմած վարկանիշային աղյուսակի համաձայն ներկա իրավիճակով մրցութային ծրագրի առաջատարը Էնթոնի Քորբեյնի «Ամենավտանգավոր մարդը» կինոժապավենն է, որը բրիտանացի, ամերիկացի և գերմանացի կինեմատոգրաֆիստների համատեղ աշխատանքն է: Նշենք, որ ի սկզբանե հենց այս ֆիլմն էլ համարվում էր Մոսկվայի կինոփառատոնի գլխավոր ֆավորիտը: Կինոնկարում գլխավոր դերակատարներից մեկը վերջերս մահացած ամերիկյան կինոաստղ Ֆիլիպ Սեյմուր Հովմանն է:
Ըստ կինոքննադատների կազմած ոչ պաշտոնական վարկանիշային աղյուսակի, հենց այս ֆիլմին էլ տրվել է ամենաբարձ՝ 7,3 միավորը: Երկրոդն, ըստ այդ աղյուսակի, ռուսաստանցի կինոռեժիսոր Վլադիմիր Տումաևի «Սպիտակ մամուռ» կինոնկարն է: Ամենացածր վարկանիշը կինոքննադատները տվել են գերմանական «Բեթին և Ամարը» ֆանտաստիկական ֆիլմին:
Մոսկվայի միջազգային 36-րդ կինոփառատոնի մրցանակակիրների անունները կհրապարակվեն վաղը՝ հունիսի 28-ին, միջոցառման հանդիսավոր փակման արարողության ժամանակ: