Օրենքում ֆիլմերի պարտադիր վարձույթի վկայականների մասին դրույթը կվերանայվի07.17.2014
Ռուսաստանի մշակույթի նախարարությունը կառաջարկի «փոփոխություններ մտցնել « ՌԴ կինեմատոգրաֆիային պետական օժանդակություն ցուցաբերելու մասին» օրենքում, որով չեղյալ կհամարվի փառատոնային ֆիլմերի համար վարձույթի վկայականներ պարտսդիր ունենալու դրույթը: Այդ մասին նախարարության տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «INTERFAX»-ին:
Քանի դեռ այդ ուղղումը մտցված չէ, Մշակույթի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել ֆիլմերին վարձույթի թույլտվություն տալ արտահերթ կարգով՝ մեկ օրվա ընթացքում:
Ուղղման իմաստը կայանում է այն բանում, որ ֆիլմերի ցուցադրումը եթերային, կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և փառատոների ժամանակ, որը տեղի է ունենում Ռուսաստանի տարածքում, այլևս վարձութային վկայականի պահանջ առաջ չի բերում: Իսկ վարձույթում գտնվող ֆիլմերում ուղղումներ մտցնելու խնդիր չի պլանավորվում:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ՌԴ-ում ուժի մեջ է մտել արվեստի գործերում ոչ նորմատիվային լեզվի կիրառումն արգելող, ինչպես նաև ֆիլմերի համար պարտադիր վարձութային վկայականների մասին օրենքը: Նախկինում գոյություն ուներ առանց վարձույթի վկայականի ֆիլմերի ցուցադրումը արգելող օրենք, բայց դրա համար որևէ վարչական պատասխանատվություն չէր նախատեսվում:
Շատ կինեմատոգրաֆիստներ հանդես եկան պարտադիր վարձութային վկայականների դեմ, ովքեր կարծում էին, որ օրենքը ծանր կացության առաջ կկանգնեցնի փառատոնային շարժումը և հեղինակային կինոն:
Մասնավորապես վավերագրող, վավերագրական կինոյի դպրոցի ղեկավար Մարինա Ռազբեժկինան հայտարարել էր, որ իր սաները բոյկոտ են հայտարարում փառատոներին, որոնք հրավիրյալ ֆիլմերից պահանջում են վարձութային վկայականներ: Այդ օրենքի վերանայման կոչով հանդես էր եկել նաև ՌԴ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը՝ հայտարարելով, որ «օրենքը ուղղումների կարիք ունի»: