«Մեծ պայթյունի տեսության» հերոսները 30 րոպեի համար պահանջում են 1 մլն դոլար07.20.2014
8-րդ հեռուստաշրջանը թևակոխած և մեծ ժողովրդայնություն ձեռք բերած ամերիկյան «Մեծ պայթյունի տեսությունը» կատակերգական սերիալի աստղերը բողոքում են, որ իրենց կատարած աշխատանքի համար, յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու դիմաց ստացած 325 հազար դոլարը շատ քիչ է: Այդ մասին «news.mail.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am» -ն:
Սերիալի բոլոր գլխավոր հերոսները այսուհետ սերիալի 30 րոպե տևողությամբ յուրաքանչյուր դրվագի համար պահանջում են վճարել 1 մլն դոլար:
Թեև հուլիսի 30-ին արդեն նշանակված է 8-րդ սեզոնի առաջին նկարահանումը, իսկ սեպտեմբերին ֆիլմի ցուցադրության մեկնարկը, բայց հեռուստասերիալի աստղերի այդ պահանջին միացել են նաև նկարահանումներին մասնակցող մյուս արտիստները նույնպես: Նրանք, նույնիսկ, արդեն ստեղծել են սեփական շահերը ներկայացնող յուրահատուկ արհմիություն և մտադիր են իրենց ֆինանսական խնդիրները լրջորեն ներկայացնել սերիալի հեղինակներին:
Պետք է ասել, սակայն, որ դերասանների մտքով անգամ չի անցնում խափանել նկարահանումների բնականոն ընթացքը: Նրանք ասում են, որ կնախաձեռնեն որոշակի քայլեր միայն բանակցություններից հետո: Եթե կողմերը կհասնեն համաձայնության, ապա հեռուստասերիալի ցուցադրության պլանավորված ժամկետը կպահպանվի:
Ասենք, որ նման իրավիճակ էր առաջացել նաև « CBS» ալիքով հեռարձակվող լեգենդար «Բարեկամները» հեռուստասերիալի վերջին սեզոնում: Թեև մինչև այսօր դերասանների և այդ սերիալի հեղինակների բանակցությունների առանձին դետալները դեռ ճշտվում են, սակայն պրոդյուսերներն ասել են, որ ամենայն հավանականությամբ իրենք փոխզիջման կգնան դրվագի համար 1 մլն դոլար պահանջող դերասանների հետ: