Դերասանը ոսկերչական ընկերությանը կվճարի փոխհատուցում07.23.2014
Մոսկվայի Օլեգ Տաբակովի թատրոնի դերասան Ալեքսանդր Սեմչևի և Ուրալի ոսկերչական ընկերության միջև կայացել է խաղաղ հաշտություն: Դերասանը ընկերությանը պատկանող կոտրված ցուցափեղկի դիմաց կվճարի համապատասխան փոխհատուցում: Այդ մասին «vesti.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հիշեցնենք, միջադեպը տեղի էր ունեցել Եկատերինբուրգի հյուրանոցներից մեկում: Ալեքսանդր Սեմչևը ընդհարվել էր տեղացի ռեժիսոր Վասիլի Սիգարյովի հետ: Կոնֆլիկտի պատճառ էր հանդիսացել այն, որ Վ. Սիգարյովը ոչ կոռեկտ վերաբերմունք էր ցուցաբերել ներկա կանանց նկատմամբ: Այս մթնոլորտում առաջացել էր քաշքշուկ, որի հետևանքով կոտրվել էր ոսկերչական ընկերությանը պատկանող ցուցափեղկը: Վնասը կազմել էր 60 հազար ռուբլի: Ոստիկանները քննության ընթացքում պարզել էին, որ ցուցափեղկի կոտրվելու մեղավորը եղել է Ա.Սեմչևը:
Քանի որ կողմերը համաձայնության չէին եկել հասցված վնասի փոխհատուցման հարցով, ոսկերչական ընկերությունը դերասանի դեմ ներկայացրել էր դատական հայց:
Սակայն, օգոստոսի 11-ին նշանակված դատական նիստը հավանաբար չի կայանա, քանի որ, ինչպես նշում են հայցը ներկայացնողները, իրենց են դիմել «Սեմչևի փաստաբանները և առաջարկել հասնել խաղաղ համաձայնության»:
Սեմչևը խոստացել է մինչ դատի օրը, որպես փոխհատուցում փոխանցել 60 հազար ռուբլի և վճարել դատական հայցի ներկայացման հետ կապված բոլոր ծախսերը:
Եթե դերասանը կատարի ստանձնած պարտավորությունները, ապա հայցվորը խոստացել է դատարանի դահլիճում չեղյալ հայտարարել իր կողմից ներկայացված դատական հայցը: