Ուկրաինան սանկցիաներ է ձեռնարկում ռուսերեն գրքերի նկատմաբ07.28.2014
Ուկրաինան մտադրվել է ռուսերեն լեզվով գրքի արտադրությունը թույլատրել լիցենզավորմամբ, իսկ մյուս օտարերկրյա գրքերի հրատարակության համար սահմանել քվոտաներ: Այդ մասին «interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Սիչի կողմից այդ մասին արված հայտարարությունում ասվում է, որ լիցենզավորումը կախված է լինելու այն բանից, թե «Քանի տոկոս է կազմում շուկայում ուկրաիներեն լեզվով գրականությունը»:
Սիչը վստահ է, որ պետք է պաշտպանել ուկրաինական գիրքը չափից դուրս շատ ներկրվող ռուսականից, քանի որ այսօր Ուկրաինայում եղած գրքերի 80 տոկոսը ոչ ուկրաինական են և այդ ողջ ծավալի գրեթե ամբողջ զանգվածը ռուսական արտադրության է:
«Ես հեռու եմ այն մտքից, որ ասեմ, թե ողջ ռուսական գրքերը վատն են: Հարցն այն է, որ այն ամենը ինչը գալիս է ուկրաինական շուկա, ունի 3-րդ տեսակի բնութագիր: Մենք ասես լինենք տեղեկատվական աղբավայր, որտեղ թափվում է այն, ինչը հարկավոր չի ռուս հասարակությանը: Դրան գումարած՝ մեր մոտ են նետում հատուկ արտադրանք, որը ուղղված է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը»,-ասել է փոխվարչապետը: