Անջելինա Ջոուլիի հայրը բարկացել է Պենելոպա Կռուզի և Խավիեր Բարդեմի վրա08.04.2014
Հոլլիվուդյան լեգենդար դերասանուհի Անջելինա Ջոուլիի հայրը, ամերիկյան օսկարակիր դերասան Ջոն Վոյթը հրապարակել է հոդված, որում խիստ քննադատական խոսքեր է հասցեագրել իսպանախոս մի խումբ դերասանների, ովքեր բաց նամակով հանդես էին եկել Գազայի հատվածում իսրայելական զորքերի ռմբակոծությունների դեմ՝ այն անվանելով «Ցեղասպանություն»: Այդ մասին «newsru.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Ամերիկյան հայտնի դերասանին հատկապես բարկացրել է այն, որ բաց նամակը ստորագրել են իր նման օսկարակիր դերասաններ՝ Պենելոպա Կռուզը և Խավիեր Բարդեմը: Ըստ հոդվածագրի բաց նամակը բորբոքում է հակասեմիթիզմ, իսկ դրա պատճառով նրանց սպառնացող խայտառակությունից կարելի է խուսափել միայն իսրայելցիներից ներողություն խնդրելով:
Վոյթը պնդում է, որ Իսրայելը ձգտում է խաղաղության, իսկ գործնականում բոլոր պատերազմները հրեական պետությանը պարտադրել են հարևանները: Նա ընդգծել է, որ իսրայելցիները, ում մշտապես սպառնում են ահաբեկիչները, կարողացել է ստեղծել ծաղկուն ժողովրդավարություն:
«Հայտնի լինելդ պետք է օգտագործես միայն բարի նպատակների համար: Այն ամենին, ինչին դուք հասել եք, ի կատար է ածվել այն բանի շնորհիվ, որ ձեզ ընդունել է ժողովրդավարական Ամերիկան: Արդյոք դուք կհասնեի՞ք հանրաճանաչության և հաջողության Իրանում, Սիրիայում կամ Լիբանանում»,- հարցնում է Վոյթը:
Նշենք, որ Պենելոպա Կռուզը և Խավիեր Բարդեմը Անջելինա Ջոուլիի հորը՝ դերասան Վոյթին բարկացրած բաց նամակի տակ ստորագրելուց շատ չանցած ետ են վերցրել Իսրայելին վերագրվող իրենց խոսքերը: Կռուզը ասել է, որ ինքը Մերձավոր Արևելքի կոնֆլիկտի մասնագետ չի, այլ ընդամենը ցանկանում է, որ այնտեղ խաղաղություն տիրի: Իսկ Կռուզի ամուսինը Խավիեր Բարդեմը հայտարարել է, որ հակասեմիթականությունն իր մեջ նույն զզվանքն է առաջացնում, ինչ-որ պատերազմը: