Ըստ սերբ ռեժիսորի Ուկրաինայի դեպքերը համընկնում են «հարավսլավական սցենարի» կոնցեպցիային08.07.2014
Ուկրաինայում կատարվող այսօրվա իրադարձությունները համընկնում են ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մշակված «հարավսլավական սցենարի» կոնցեպցիային, կարծում է համաշխարհային համբավ ունեցող սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան:
«Դա Հարավսլավիայում կատարվածի շարունակությունն է: Մեր երկրում, երբ այն քայքայվեց, բոլորը մեղադրում էին Միլոշևիչին: Բայց մոռացան, որ Ջորջ Բուշը 1991թ.-ին հայտարարում էր՝ ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատի միայն այն հանրապետությունների հետ, որոնք առանձնացել են Հարավսլավիայից: Իսկ հետո, մենք չորս տարի լսեցինք այն, թե ինչպես է Միլոշևիչը մեղավոր»,- ասել է ռեժիսորը Սերբիայի Հանրապետության Վիշեգրադ քաղաքում ընթացող վավերագրական ֆիլմերի փառատոնի առթիվ կայացած մամլո ասուլիսում:
«12 հոգևոր ամրակ» անունը կրող այս փառատոնը անցկացվում է ռուսական «Ցանց» կրթական ծրագրի և Էմիր Կուստուրիցայի ջանքերով: