Դերասանը հավատարիմ է իր հերոսին ստեղծող հեղինակին, իսկ գրողի ժառանգները՝ ոչ 08.19.2014
Բրիտանացի դերասան Դևիդ Սուշեն, ով համաշխարհային հռչակ է ձեռք բերել Էրքյուլ Պուարոյի դերակատարմամբ, հրաժարվել է նկարահանվել խուզարկույի մասին պատմող այն ստեղծագործություններում, որոնց հեղինակը Ագաթա Քրիսթին չէ: Այդ մասին «Daily Express»-ի հաղորդագրությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Թագավորական շեքսպիրյան թատրոնի 68-ամյա դերասանն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ զանգվածային լրատվության միջոցները տարածել են հաղորդագրություն, որ նա շուտով, հավանաբար, կնկարահանվի մեծ մասսայականություն ստացած հեռուստասերիալում, որը նկարահանվում է գրող Սոֆի Խաննի «Սպանության մենագրություն» ստեղծագործության հիման վրա:
Նշենք, որ այս վեպի երևան գալը ողջունել են Ագաթա Քրիսթիի ժառանգները և շուտով կհայտնվի նաև այդ գործն էկրանավորելու իրավունքն ունեցողը:
«Եթե պրոդյուսերները ցանկանան իրականացնել Պուարոյի մասին ֆիլմերից մեկի վերարտադրություն, ապա դա շատ հիանալի կլինի»,- հայտարարել է Սուշին: Ըստ նրա այդ դեպքում որևէ բարդություն չի լինի, բայց պետք է հաշվի առնել, որ ինքը «Ագաթա Քրիսթիի Պուարոն է»:
Սկսած 1989 թ.-ից Սուշին Պուարոյի դերակատարմամբ հանդես է եկել բրիտանական « ITV» հեռուստաընկերության կողմից նկարահանված 65 ֆիլմերում: Անցյալ տարի նկարահանվել է եզրափակիչ սերիան՝ «Վերջին վարագույրը», որտեղ Պուարոն մահանում է: Գործողությունը տեղի է ունենում Սթայլզում, որտեղից մեկնարկել է բելգիացի խուզարկուի կարիերան:
«Հոգեբանորեն ինձ համար ծայրահեղ դժվար է բաժանվել նրանից: Նա այնքան երկար ժամանակ է եղել իմ կյանքի անբաժանելի մասը, որ հրաժեշտ տալը վերածվում է լուրջ փորձության»,- խոստովանել է Սուշեն:
Ավելացնենք, որ Դևիդ Սուշեն Պուարոյի մասին ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է տեսուչ Ջեպի դերակատարմամբ: Դա 1985 թ.-ին էր: Այդ ժամանակ գլխավոր հերոսի դերը կատարում էր Փիթեր Ուստինովը: