Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երգչուհու անբարոյական պահվածքի պատճառով համերգը չեղյալ է համարվել

08.22.2014

Ամերիկյան երգչուհի Մայլի Սայրուսի համերգը Դոմինիկյան Հանրապետությունում չեղյալ է համարվել: Այդ մասին «Associated Press»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:

Հանրապետության կառավարական հանձնաժողովը, որը պատասխանատու է հանրային ելույթների համար, Սայրուսի համերգն արգելել է, քանի որ երգչուհին «հաճախ կատարում է այնպիսի գործողություններ, որոնք հակասում են բարոյականությանը և ավանդներին և, որոնց համար Դոմինիկյան Հանրապետությունում նախատեսված է պատիժ»:

Սայրուսի ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել այս նորությունը:

Նրա համերգը ուղղված էր իր «Bangerz» ժողովածուի ներկայացմանը: Այն պետք է տեղի ունենար Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում՝ սեպտեմբերի 13-ին: Տոմսերը, որոնց արժեքը տատանվել է 27-370 դոլարի սահմաններում, սկսել էին վաճառել դեռ հուլիս ամսից:

Վերջին մեկ տարում Մայլի Սայրուսը հաճախ է հայտնվում լրատվամիջոցների տեսադաշտում: Նրա պահվածքը բեմում և բեմից դուրս, որոշ քննադատների կարծիքով, շատ գռեհիկ է և չի համապատասխանում 21-ամյա աղջկա տարիքին:

Օրինակ, հանրության շրջանում մեծ բացասական արձագանք գտավ Սայրուսի և Ռոբին Թիքի մեկ տարի առաջ տեղի ունեցած համերգի ժամանակ բեմում մարմնագույն ներքնազգեստով երգչուհու հայտնվելու փաստը, լեզուն անընդհատ հանելն ու շատերի կարծիքով այնպիսի շարժումներ անելը, որոնք բեմական ընկերոջ հետ սեռական ակտ կատարելու տպավորություն էին թողնում: Այդ պարով Սայրուսը մասսայականացրեց «թվերքինգ» պարի տեսակը, որը ենթադրում է կոնքերով ներքևից վերև զգայական շարժումներ:
    Դիտվել է 887 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ