Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոարտադրության ոլորտում մշակույթի նախարարությունը համագործակցում է TV-ների հետ

09.02.2014

Ռուսաստանի մշակույթի նախարարության օժանդակությամբ նկարահանված «Եկատերինա Մեծ» և «Խաղաղ Դոն» հեռուստատեսային բազմասերիանոց կինոնկարները կցուցադրվեն 2014-2015թթ.-ին: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին կայացած մամլո ասուլիսում ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը «սկսել է օժանդակել հեռուստասերիալների արտադրությանը, քանի որ դրանց նկարահանման որակը վաղուց ի վեր համեմատելի է մեծ կինոյի աշխատանքների հետ», որի հանդիսասրահը, սակայն, տասնյակ անգամ ավելի մեծ է:

«Իհարկե կարևոր է, որ մեր արտադրանքը դիտեն: Մանավանդ, եթե այն շոշափում է սոցիալական առումով կարևոր թեմաներ»,-նշել է Մեդինսկին:

Նա նաև խոսել է այն մասին, որ նախկինում նախարարությունը օժանդակում էր լիամետրաժ կամ վավերագրական կինոյին, որոնցից շատերը շատ լավն էին, ունեին բարձր գեղարվեստական արժանիքներ, ուսուցողական էին, հետաքրքիր, սակայն իրենց տեղը, լավագույն դեպքում, գտնում էին համացանցում, տարածաշրջանային հեռուստաալիքներում և Կրասնոգորսկում գտնվող արխիվում: «Մենք որոշել ենք այդ սկզբունքը փոխել և հիմա պայմանավորվում ենք առաջատար հեռուստատեսային ալիքների հետ համատեղ պրոդյուսերության խնդիրների, ֆինանսավորման և ցուցադրության հարցերի շուրջ»,-ասել է Ռուսաստանի մշակույթի նախարարը:

Աշխատանքների կազմակերպման նման ձևաչափով արդեն ռուսական առաջին ալիքով ընթանում է «Առաջին համաշխարհայինը» վավերագրական և Դոստոևսկու թեմաներով «Կատաղածները» գեղարվեստական կինոնկարների ցուցադրությունը:

Այս պահին արտադրության տարբեր փուլերում են գտնվում «Եկատերինա Մեծ», «Խաղաղ Դոն», «Երիտասարդ Գվարդիա», «Շքանշան», «Քննիչ Տիխոնովը», «Չերնոբիլ», և «Երիտասարդների հավաքատեղի» կինոնկարները, որոնք հնարավոր կլինի դիտել 2014-2015թթ.-երի ընթացքում:

Վավերագրական նախգծերից, այդ նույն համագործակցության ձևաչափով, իրականացվում են 1812թ.-ի Հայրենական պատերազմի, դեկաբրիստների մասին ֆիլմերի նկարահանումները, պատրաստվում են Ռուսաստանի տեսարժան վայրերի մասին հեռուստաուղեցույցեր և այլն:
    Դիտվել է 790 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ