Վենետիկի կինոփառատոնում մրցանակները գտան իրենց տերերին09.08.2014
Վենետիկի միջազգային 71-րդ կինոփառատոնի գլխավոր՝ ,,Ոսկե առյուծ,, մրցանակին արժանացել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնի ,,Աղավնին նստել է ճյուղին՝ մտածելով կյանքի մասին,, ֆիլմը: Այդ մասին ,, interfax,,-ի տեղեկատվությունը փոխանցում է ,,taglur.am,,-ը:
Իսկ ,,Արծաթե առյուծ,, մրցանակը բաժին է հասել ռուս նշանավոր ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու ,, Փոստատար Տրյապիցինի սպիտակ գիշերները,, կինոնկարին:
Ժյուրիի Մեծ մրցանակին արժանացել է Ջոշուա Օպենհեյմերի ,,Լռության հայացքը,, վավերագրական կինոժապավենը, որը անդրադարձել է անցյալ դարի 60-ական թվականներին Ինդոնեզիայում տեղի ունեցած զանգվածային սպանություններին:
Տղամարդու լավագույն դերակատարման համար նախատեսված ,,Վոլպիի գավաթին,, է արժանացել ամերիկացի Ադամ Դրայվերը՝ Սավերիո Կոստանցոի ,,Քաղցած սրտեր,, ֆիլմի գլխավոր հերոսի դերակատարման համար: Իսկ կնոջ լավագույն դերակատարման համար նախատեսված ,,Վոլպիի գավաթը,, բաժին է հասել այս նույն ֆիլմում գլխավոր հերոսի կնոջ դերակատարին՝ դերասանուհի Ալբա Ռորվախերին:
Սկսնակ դերասանների համար նախատեսված մրցանակը, որը կրում է իտալացի մեծ դերասան Մարչելո Մաստրոյանիի անունը, ստացավ ֆրանսիացի երիտասրդ դերասան Ռոմեն Պոլը, որը ,,Թմբուկի վերջին զարկը,, ֆիլմում մարմնավորել է դժվար պատանու կերպարը:
Թուրք ռեժիսոր Քահան Մաջուչին, իր նկարահանած ,,Սիբաս,, ֆիլմի համար ստացավ ժյուրի մրցանակը, իսկ իրանցի կինեմատոգրաֆիստները , որոնք ներկայացրել էին իրենց երկրի հասարակական ներկա կացությունը ,, Հեքիաթներ,, վերնագրված ֆիլմով, արժանացան լավագույն սցենարի համար նախատեսված մրցանակին:
Կինոքննադատների միջազգային ասսոցիացիայի կողմից սահմանված մրցանակը շնորհվեց Ջոշուա Օպենհեյմերի ,,Լռության հայացքը,, վավերագրական կինոժապավենին:
Հիշեցնենք, որ վենետիկյան կինոփառատոնի հիմնական մրցույթին մասնակցում էին 20 ֆիլմ, իսկ ստուգատեսի ընթացքում, ընդհանուր առմամբ ցուցադրվել է 400 կինոժապավեն:
Վենետիկի կինոփառատոնը հիմնադրվել է 1932 թ.-ին: Այն համարվում աշխարհի ամենահին կինոստուգատեսը: