Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօրվա երեխաները պետք է դառնան իրենց վաղվա հանդիսատեսները

Վերջին տարիներին մանկական թատրոնը այնքան փոփոխություններ է կրել, որքան դա չի արձանագրվել տասնյակ տարիների ընթացքում: Ուղղակի մեր աչքերի առջև տարիքային հասակի ներքին շեմը, որ կանգնած էր «5+»-ի վրա, հիմա իջել է մինչև «0+»-ի մակարդակ:

Պե՞տք է արդյոք թատրոնն ամենափոքրերի համար և ինչպիսի՞ն պետք է այն լինի:

Ռուսական «Տեատրալ» հանդեսի հարցերին պատասխանել է Մոսկվայի Մեյերհոլդի անվան կենտրոնի «Բեյբի-լաբ» լաբորատորիայի ղեկավար Վարվարա Կորովինան:

Ըստ նրա, այժմ «բեյբի-թատրոն», որպես այդպիսին, չկա: Հանդիսատեսների հետաքրքրություն այդ ուղղությամբ՝ կա, իսկ գործիքներ և մեթոդներ այդպիսի վաղ հասակի համար իրենք չգիտեն: Նա նշում է, որ ամբողջ տեսական մշակումներն անգլերեն են և, որպես կանոն, անհասկանալի է, թե «որտեղից վերցնես և ինչպես վարվես դրանց հետ»:

Կորովինա նաև ընդգծում է, որ փոքրերի թատրոնն այսօր փորձում է իր հանդիսատեսների համար ստեղծել առավելագույն հարմարավետ միջավայր և ներկայացումներ են բեմադրվում, նույնիսկ, վրաններում, գրեթե առանց խոսքերի և դրամատուրգիական կոնֆլիկտների:

Օրինակ, նրա կարծիքով, Մոսկվայի տիկնիկային թատրոնի ռեժիսոր Յուրի Ուստյուգովի գործերը կամ «Ֆաննի Բելլի տնակը» արվեստագետի թատրոններ են:

Նա տեղեկացնում է, որ օրերս Մեյերհոլդի կենտրոնում Իտալիայի «La Baracca-Testoni Ragazzi» թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռոբերտո Ֆրաբետտին անցկացրել է լաբորատորիա, ով համզված է, որ երեխաների համար նախատեսված թատրոնը պետք է բազմազան լինի: Իտալացի վարպետն ինչ-որ ժամանակ սկսել է ամենապարզ բեմադրություններով, հետագայում, այդ ժանրում կատարելով փորձեր, հասկացել է, որ երեխաներին հասանելի է ավելին, քան դա կարող է թվալ, քանի որ թատրոնը բոլորի համար է և երեխան «ապագա մարդ չի» , այլ «մարդ է հենց հիմա և արժանի է, որպեսզի նա ունենա ճիշտ այնպիսի բազմազան թատրոն, ինչպես մեծերը»:

Ի դեպ, Կորովինան նշում է, որ իրենք լաբորատորիան անցկացնելուց առաջ ստացել են ավելի քան 20 դիմում Ռուսաստանի մի շարք թատրոններից, որոնցում հայտնվում է պատրաստակամություն իրենց խաղացանկերում ընդգրկել փոքրիկների համար նախատեսված ներկայացումներ: Մարդիկ հասկանում են, որ այսօրվա երեխաները պետք է դառնան իրենց վաղվա հանդիսատեսները:
    Դիտվել է 1285 անգամ
    123456789