Վ. Գերգիև. «Պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք կային 1970-ական թվականներին09.18.2014
Ռուսաստանի խոշորագույն քաղաքներն անհրաժեշտ է, որ ունենան իրենց հազարաձայն մանկական երգչախմբերը: Այդպիսի կարծիք է հայտնել Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վալերի Գերգիևը՝ ՌԴ պետդումայի խորհրդարանական լսումների ժամանակ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Գերգիևը կոչ է արել, որպեսզի բոլոր նրանք, ովքեր աշխատում են մշակույթի ոլորտում, մտածեն երեխաների մասին, որպեսզի նրանք շահեն այն ամենի մեջ, ինչ անում են մեծերը:
Նա երաժշտական կրթությունը համարում է այսօրվա հրատապ խնդիրներից մեկը: «Մենք բոլորս, թատրոնների այսօրվա ղեկավարներս, երաժիշտներս դուրս ենք եկել դեպի մանկական երգչախմբերը: Պարզապես պետք է վերադառնալ այն դիրքերը, որոնք կային 1970-ական թվականներին և ապա առաջ ընթանալ»:
Երաժիշտը համոզված է, որ պետք է հեռուստատեսության էկրանը լցնել «ոչ կոմերցիոն լուսավորչական» ծրագրերով» և զբաղվել տարածաշրջաններում մշակույթի զարգացմամբ: «Վերջին 10-15 տարիները տվել են առաջին արդյունքները: Մասնավորապես, բացվում են նոր թատրոններ, նոր համերգային դահլիճներ: Դա միայն սկիզբն է»,- նշել է Գերգիևը: Նա հույս է հայտնել, որ այն բարդ հանգամանքները, որոնցում հայտնվել է Ռուսաստանը, չեն կանգնեցնի այդ գործընթացը: