Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի գլխավոր տնօրենը դարձել է Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդոր

09.25.2014

Ռուսաստանի Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը դարձել է Ֆրանսիայի ազգային Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդոր: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Ռուսաստանում Ֆրանսիայի հանրապետության դեսպան Ժան-Մորիս Ռիպերը շնորհավորելով Ուրինին այդ բարձր պարգևի համար, միաժամանակ նշել է, որ դրանով «ընդունվում է երկու երկրների միջև համագործակցության և փոխանակումների գործում նրա առաջնահերթ ներդրումը»:

Պատվավոր լեգեոնի շքանշանը հիմնադրել է Նապոլեոն Բոնապարտը՝ 1802թ.-ի մայիսի 19-ին: Այդ շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիային հատուկ ծառայություններ մատուցած և պետության կողմից պաշտոնական բարձր գնահատականի արժանացած մարդիկ:

Շքանշանն ունի երեք աստիճան՝ կավալեր, սպա, կոմանդոր և երկու արժանիք՝ Բարձրագույն սպա և Մեծ խաչի կավալեր:
Ռուսաստանի մշակութային գործիչներից Ֆրանսիայի այդ բարձագույն պարգևին են արժանացել Մոսկվայի Պուշկինի անվան գեղարվեստի պետական թանգարանի տնօրեն Իրինա Անտոնովան, բալետի պարուհիներ Մայա Պլիսեցկայան, Գալինա Ուլանովան և կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը: Իսկ ընդհանրապես Ռուսաստանում ֆրանսիայի ազգային Պատվավոր լեգեոնի շքանշանակիրներ են դարձել 150 մարդ:

Հայ գործիչներից Ֆրանսիայի ազգային Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդորի կոչման են արժանացել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը, Երգիչ, կոմպոզիտոր, կինոդերասան Շարլ Ազնավուրը, Նկարիչ Ժան Գարզուն (Հարություն Զուլումյանը)...

«ԹԱԳԼՈՒՐԸ» շնորհակալությամբ կընդունի Ֆրանսիայի ազգային Պատվավոր լեգեոնի շքանշանի կոմանդորի կոչման արժանացած այլ հայերի անուներով ցանկը լրացնելու ընթերցողների կողմից փաստարկված առաջարկությունները:
    Դիտվել է 858 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ