Ըստ Ա. Կոնչալովսկու «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգը ծիծաղելի է09.26.2014
Կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին ետ է կանչել իր «Փոստատար Անդրեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմը Ռուսաստանի Օսկարյան կոմիտեում անցկացվող քննարկումներից: Այդ մասին ռեժիսորը նամակով հայտնել է կոմիտեի նախագահ Վլադիմիր Մենշովին:
Հայտնի կինոռեժիսորը չի ցանկանում վենետիկյան փառատոնի «Արծաթե առյուծ»-ի մրցանակակիր իր ֆիլմը դիտարկել որպես Ռուսաստանը ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակաբաշխությունում ներկայացնող կինոնկար երկու պատճառով՝ անձնական և հասարակական:
«Վերջին տարիներին ես շատ կտրուկ եմ քննադատել ռուսական շուկայի հոլլիվուդիզացումը և հանդիսատեսների ճաշակի ու նախապատվությունների վրա ամերիկյան կոմմերցիոն ֆիլմերի կործանարար ազդեցությունը: Դրա հետ կապված՝ պայքարելը Հոլլիվուդի մրցանակին տիրելու նպատակով, ինձ թվում է պարզապես անհեթեթ»,- ասվում է նամակում:
Մյուս կողմից, ըստ Կոնչալովսկու, «Օսկար» մրցանակը այսօր չափազանց գերագնահատված է կինեմատոգրաֆիստների որոշ հատվածի կողմից: «Այն համաշխարհային ճանաչման պատրանք է ձևավորում և կարծես վերածվում իբրև թե կինոստեղծագործության որակի անվիճարկելի վկայության, որը, բնականաբար, փաստ չի: Հենց միայն անվանակարգի «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանումը պետք է աշխարհի կինեմատոգրաֆիստների մեջ ծիծաղ հարուցի, քանի որ դա ըստ էության անգլոֆոն կինեմատոգրաֆիան ( ԱՄՆ-ն, Անգլիան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) խտրականորեն զատում է համաշխարհային կինեմատոգրաֆիայից, որը, իմ կարծիքով մշակութային առաջատարը լինելու Արևմուտքի իր դարն ապրած գաղափարի արտահայտություն է:
Կոնչալովսկու ասելով, ժամանակակից աշխարհում համաշխարհային կինեմատոգրաֆիական մշակույթի զարգացումը վաղուց արդեն չի որոշվում ամերիկյան կամ կեղծ ամերիկյան կինոյով: Այն, նրա կարծիքով, այսօր որոշվում է Ասիայի, Լատինական Ամերիկայի, Հեռավոր Արևելքի՝ այդ թվում նաև Ռուսաստանի արվեստագետների հաջողություններով: Ռեժիսորը չի բացառում, որ ապագայում կստեղծվի համաշխարհային կինոմրցանակ, որտեղ կառանձնացվի նաև «Անգլերեն լեզվով ֆիլմ» անվանակարգը: