Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շ. Ազնավուր. «Երաժշտությունը չպետք է առնչվի քաղաքականությանը»

10.05.2014

Բոլոր ժամանակների ու ժողովուրդների Մեծ շանսոնիե Շարլ Ազնավուրը Մոսկվայում հանդես եկավ մեկ համերգով: Համընկու՞մ էր, թե՞ ոչ, բայց հենց նույն օրը քննչական մեկուսարանից տնային կալանքով փոխվեց նրա բարի ծանոթ, «Բաշնեֆթ»-ի գործով մեղադրյալ, «Սոբեսեդնիկ» պարբերականի տնօրենների խորհրդի նախագահ Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը: Հենց այդ լրատվամիջոցի խնդրանքով էլ Շարլ Ազնավուրն արտահայտել է հայ գործարարի կալանքի խափանման միջոցը փոխելու հետ կապված իր մտքերը:

- Շարլ Ազնավուր Ինձ շատ հաճախ են խնդրում կարծիք հայտնել հայերի կամ Հայաստանի հետ կապված էլի ինչ-որ հարցերով, թեև պետք է նկատեմ, որ ես ինձ ավելի շատ զգում եմ որպես ֆրանսիացի, քան՝ հայ: Ես կասեի, որ ես ֆրանսիացի եմ հայկական, թուրքական, վրացական, ռուսական արմատներով,-ասել է մաեստրոն ֆրանսերենով, որով նա խոսում է շատ ավելի վստահ, քան իր մայրենիով:- Բայց քանի որ հայերն ինձ այդպես սիրում են, չպատասխանել այդ սիրոն անհնար է: Եվ ահա թե ինչ կարող եմ ասել մի մարդու մասին, ում համար ինձ հարցնում եք (Շարլ Ազնավուրը նրա ազգանունը չարտաբերեց, բայց թե խոսքն ում մասին էր, նա հասկացավ- «Սոբեսեդնիկի»խմբ): Ես բարձ եմ գնահատում բոլոր հայերին, կարևոր չի նրանք Հայաստանից են, թե Լեռնային Ղարաբաղից (ինչպես Լևոն Հայրապետյանը),- ովքեր մեծ ներդրում են կատարել իրենց երկրի զարգացման գործում: Բիզնեսմենները, ովքեր ներդնում են իրենց աշխատածը ոչ թե իրենց սիրելիների օգտին, այլ հայրենի եզերքի մշակույթի, բնապահապանության, կրթության մեջ, պետք է արժանան ոչ պակաս հարգանքի, քան երաժիշտները: Բայց,ցավում եմ, ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու: Ես բացարձակ ապաքաղաքական մարդ եմ, չեմ սիրում և չեմ խոսում քաղաքականության մասին»

- Հարց Իսկ ճի՞շտ է, որ Ձեզ խնդրել են չեղյալ համարել Ձեր համերգը Մոսկվայում ՝ ի նշան Լևոն Հայրապետյանի հետ Ձեր համերաշխության:
- Շարլ Ազնավուր Այդ մասին խոսք չի կարող լինել: Ես այստեղ եմ ժամանել իմ սիրելի հանդիսատեսների առջև ելույթ ունենալու համար, ովքեր ինձ շատ երկար են սպասել: Նրանց համար պատրաստել եմ շքեղ ծրագիր: Երաժշտությունը չպետք է առնչվի քաղաքականությանը, դրանք միանգամայն տարբեր ոլորտներ են:
    Դիտվել է 1069 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ