Վախճանվել է ամենաշատ ընթերցվող գերմանացի գրողը10.07.2014
88 տարեկան հասակում Համբուրգ քաղաքում, ընտանիքի շրջապատում կյանքից հեռացել է գերմանացի հայտնի գրող և դրամատուրգ Զիգֆրիդ Լենցը: Այդ մասին «Hoffmann und Campe» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Լենցը համարվում էր հետպատերազմյան Գերմանիայի շատ ընթերցվող գրողներից մեկը: Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Գերմաներենի դասը» (1968) և «Երկրագիտական թանգարանը» (1978):
Նրա գրքերը, որոնց ընդհանուր տպաքանակը անցնում է 25 մլնից, թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով:
Լենցը այն գրողներից էր, ովքեր վերլուծում և վերաիմաստավորում էին նացիոնալ-սոցիալիզմի ժամանակ կատարված դեպքերը: Նա մեծ ներդրում ունի պատերազմից հետո Լեհաստանին Իսրայելի հետ հաշտեցման գործում:
1988 թ.-ին գրողը արժանացել է գերմանացի գրավաճառների հեղինակավոր խաղաղության մրցանակին, որը շնորհվում է գրականության, գիտության և արվեստի գործիչներին՝ աշխարհի խաղաղության և ժողովուրդների փոխըմբռնման գործում ներդրած ավանդի համար: