Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Պատրիկ Մոդիանոն դեռ չգիտի, որ ինքը 11-րդ ֆրանսիացի Նոբելյան մրցանակակիրն է

10.09.2014


Գրականության ոլորտում 2014թ.-ին Նոբելյան մրցանակը շնորհվել է ժամնակակից ֆրանսիացի գրող և սցենարիստ Պատրիկ Մոդիանոին, հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի քարտուղար Պետեր Էնգլունդը: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Գրողն այդ պատվավոր մրցանակին արժանացել է «Հիշողության մշակույթի համար, որով նա արթնացրել է ամենաանհավանական մարդկային ճակատագրերը և բացահայտել օկկուպացիայի աշխարհը»,- նշված է Նոբելյան կոմիտեի ուղեկից նամակում:

Ասենք, որ այս լուրը դեռ Շվեդական ակադեմիան, ինչպես նաև ֆրանսիական «Գալլիմար» հրատարակչությունը, որը հրատարակել է Մոդիանոյի վերջին վեպերը, չեն կարողանում իմանալ նրա գտնվելու վայրը, որպեսզի հայտնեն Նոբելյան մրցանակակիր դառնալու մասին լուրը:

Նշենք, որ Շվեդական ակադեմիան Պատրիկ Մոդիանոի գրականությունը համեմատում է Մարսել Պրուստի ստեղծագործությունների հետ: «Նրա արվեստում հիացնում է այն, որ այս կամ այն ձևով նրա գրքերը կապ ունեն մեկը մյուսի հետ: Բոլորը արձագանքում են իրար, և դա նրա ստեղծագործությունները դարձնում է ինքնատիպ: Նա մեր օրերի Մարսել Պրուստն է»,- նշվում է ակադեմիայի ուղեկից նամակում:

«Նրա գրքերում շատ է խոսվում կորած, փախստական մարդկանց որոնման մասին, այն մարդկանց մասին, ում հաջողվում է թաքնվել առանց փաստաթղթերի և ուրիշի անվան տակ: Սա առաջինն է: Երկրոդն այն է, որ խոսք է ասվում օկկուպացիայի մասին, որը նրա գլխավոր թեմաներից մեկն է: Նա ծնվել է 1945 թ.-ին և սկսած այդ ժամանակից ապրել է օկկուպացիայի ստվերի տակ»,- նշել է Պետեր Էնգլունդը:

Մոդիանոն ծնվել է Փարիզի արևմտյան արվարձանում՝ Բուլոն-Բիյանկուր համայնքում: Նրա գործերի մեծ մասը ինքնակենսագրական են: Նրա գլխավոր թեման Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկկուպացված Ֆրանսիան է: Մոդիանոյի շատ ստեղծագործություններ էկրանավորված են:

Նրա առաջին վեպը՝ «Աստղի հրապարակը», հրատարակվել է 1968 թ.-ին և միանգամից հեղինակին հանրաճանաչ դարձրել: Նրա մյուս աշխատանքներից են՝ «Դորա Բրյուդերը», «Մոռացումի ամենամեծ խորքերից», «Մութ նստարանների փողոցը», «Առավոտվա աշխահը» և բազմաթիվ այլ երկեր:

Իր մի հարցազրույցում Պատրիկ Մոդիանոն խոստովանել է, որ «տոգորված է անցյալով», որն իրենից ներկայացնում է «խավար և ամոթալի օկկուպացիայի ժամանակաշրջան»: Նա նաև ասել է. «Իմ սյուժեն ժամանակն է»:

Ավելացնենք, որ Մոդիանոն թվով 11-րդ ֆրանսիացին է, ով դարձավ Նոբելյան մրցանակակիր գրականության ոլորտում:
    Դիտվել է 1286 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ