Հայաստանը մրցույթի նոր ռեկորդային ցուցակում չի ներկայացված10.10.2014
Ամերիկյան կինոակադեմիայի 2015թ.-ի «Օսկար» մրցանակաբաշխության «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգի մրցույթին մասնակցող ֆիլմերի ցուցակում ընդգրկվելու համար կպայքարեն 83 երկրներում նկարահանված ֆիլմեր: Այդ մասին « Interfax»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Սա մասնակից երկրների ընդգրկման նոր ռեկորդային ցուցանիշ է: Անցած մրցույթին այդ անվանակարգում պատվավոր մրցանակի համար հայտեր էին ներկայացրել 76 երկրներ:
2015 թ.-ին մրցույթին մասնակցել ցանկացող երկրներից 3-ը նորեկներ են: Կոսովոն, Մալթան և Պանաման այդ միջոցառման մեջ ընդգրկվել են առաջին անգամ:
2015 թ.-ի նորույթներից մեկն էլ այն կլինի, որ «Օսկարի» պատմության մեջ առաջին անգամ արձանիկի վրա կփորագրվի հաղթող ֆիլմի ռեժիսորի անունը: Մինչ այդ արձանիկի վրա գրվում էր միայն երկրի անունը:
83 երկրներից «Արտասահմանյան լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցույթի մեջ ընդգրկվող 5 թեկնածու ֆիլմերի անունները կհրապարակվեն 2015 թ.-ի հունվարի 15-ին: Իսկ դրանից մեկ շաբաթ առաջ կինոակադեմիան կհրապարակի մրցույթի մասնակիցների կարճ անվանացանկը:
Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից այդ պատվավոր մրցանակին տիրելու հայտ են ներկայացրել 9 երկիր: Հայաստանն այս տարի այդ ցուցակում չի ներկայացված: