Ռեժիսորին և նրա փեսային բաժնեմաս ապահովող ալմաստի գործարանում կանցկացվի աուդիտ10.20.2014
Չելյաբինսկի մարզի արբիտրաժային դատարանը ալմաստի մշակման «ՉելՊրոմԴայմոնդ» ԲԲԸ-ի ձեռնարկության համասեփականատեր և 50 տոկոսի բաժնետեր Ալեքսանդր Սինտյաևի դիմումի հիման վրա պարտավորեցրել է այդ ընկերությանը ներկայացնել ամեն ինչ՝ հաշվապահական փաստաթղտերի աուդիտորական ստուգումներ կատարելու համար: Այդ մասին արբիտրաժի կայքի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով « РИА Новости»-ին:
Ասենք, որ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, «ՉելՊրոմԴայմոնդ» ԲԲԸ-ի ձեռնարկության 10 տոկոս բաժնեմասի տերը հայտնի ռուս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն է, իսկ 20 տոկոսն էլ պատկանում է նրա փեսային՝ Ալբերտ Բիկովին:
Սինտյաևը, ով նախկինում ղեկավարում էր ձեռնարկությունը,իր դիմումի համաձայն պահանջում է անօրինական ճանաչել «ՉելՊրոմԴայմոնդ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենի գործողությունները և ընկերությանը պարտավորեցնել ապահովել ձեռնարկության 2010, 2011, 2012թթ. և 2013թ.-ի 9 ամիսների. տնտեսական և ֆինանսական փաստաթղտերի ստուգման մատչելիությունը: Առաջին ատյանի դատարանը ամբողջովին բավարարել է դատական այդ հայցը:
Չելյաբինսկի մարզի արբիտրաժային դատարանը սեպտեմբերին դադարեցրել է «ՉելՊրոմԴայմոնդ» ԲԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական գործընթացը, որը նախաձեռնվել էր հենց այդ ձեռնարկության կողմից: Դատական գործընթացը չի շարունակվի մինչև ուժի մեջ չմտնի այդ հաստատությունում ամենախոշոր ներդրողի՝ Չելյաբինվեստբանկի հայտարարությամբ ընդունված դատական ակտը, որը պահանջել է անվավեր ճանաչել վարկատուների ժողովի որոշումը, որի համաձայն ձեռնարկությունը հանձնվում էր արտաքին կառավարիչներին: Չելյաբինվեստբանկի դիմումը դատարանը կքննի հոկտեմբերի 23-ին: