Կինոյի պետական թանգարանում կռիվ է ընկել10.28.2014
Նորանշանակ ղեկավարության նկատմամբ իրենց անվստահությունը Մոսկվայի կինոյի պետական կենտրոնական թանգարանի գիտաշխատողներն արտահայտել են ամբողջ կոլեկտիվով աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնելով: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Միաժամանակ կոլեկտիվը բաց նամակ է հասցեագրել ՌԴ մշակույթի նախարարությանը, որտեղ մասնավորապես նշվում է, որ կոլեկտիվի հույսերը, կապված նոր նշանակված տնօրեն Լարիսա Սոլոնիցինայի հետ արյունավետ աշխատելու վերաբերյալ, չեն արդարացվել:
Թանգարանի նախկին ղեկավար Նաում Կլեյմանը, որը մասնագիտությամբ կինոյի պատմաբան է, այս կոլեկտիվը ղեկավարել է 1992 թ.-ից: Նրա պաշտպանությամբ հանդես են գալիս ռուսական կինոյի շատ հայտնի ներկայացուցիչներ՝ Գեորգի Դանելիան, Սերգեյ Սոլովյովը, Ալեքսանդր Սոկուրովը, Ֆեդոր Բոնդարչուկը և էլի շատերը:
Ռուսաստանի միջտարածաշրջանային «Կինոսոյուզ» հասարակական կազմակերպությունում կարծում են, որ հարցը անհապաղ պետք է համատեղ քննարկեն թանգարանի հասարակական խորհուրդը և մշակույթի նախարարության համապատասխան ներկայացուցիչները:
Իսկ բաց նամակի տակ, այսօր արդեն թվով 150 ստորագրած կինոգործիչների կարծիքով, թանգարանի տնօրենի տեղի համար պետք է հայտարարվի բաց մրցույթ: Նրանց կարծիքով համապատասխան թեկնածուները պետք է հաստատության հասարակական խորհրի քննարկմանը ներկայացնեն թանգարանի հետագա գործունեության և զարգացման իրենց առաջարկությունները և այդ եղանակով էլ որոշվի արժանի թեկնածուն:
Նշենք, որ ՌԴ մշակույթի նախարարության տվյալներով «նախկին ղեկավաարությունը անօրինական ձևով 4 մլն ռուբլու գերածախս է կատարել»:
Այսօր հայտնի է դարձել, որ թանգարանի նախկին ղեկավար Նաում Կլեյմանը որոշել է նախարարությանը դատի տալ: Դրան գերատեսչությունում արձագանքել են հանգիստ: «Դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է՝ վիճարկել փաստերը դատարանում»,- ասել են Ռուսաստանի մշակույթի նախարարությունում: