Ռեժիսորին նշանակված է անոթային թերապիա11.25.2014
Երեկ երեկոյան Մոսկվայի Բուրդենկոյի անվան նեյրովիրահատության գիտահետազոտական ինստիտուտում հոսպիտալացված հայտնի կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը շարունակում է բժիշկների վերահսկողության տակ մնալ: Նա վերակենդանացման բաժնում է: Նրա համար նշանակված է անոթային թերապիա: Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
«Ռյազանովի վիճակը ծանր է: Նրան նշանակված է անոթային թերապիա: Հուսով եմ, որ նա շուտով կտեղափոխվի ընդհանուր հիվանդասենյակ»,- ասել է նրան բուժող բժիշկներից մեկը:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովի 87-ամյակը լրացել է նոյեմբերի 18-ին:
Կինոռեժիսորն ավելի քան 20 ֆիլմի հեղինակ է: Նրա կինոնկարներից առավել հայտնիներն են «Դիմակահանդեսի գիշեր», «Հուսարական բալլադ», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Դաժան ռոմանս», «Ծառայողական սիրավեպ», «Գարաժ», ,Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Կայարան երկուսի համար» կինոնկարները: