Ֆիլմում կա պարի տեսագրություն, որը ներշնչվել է Կարլ Մարքսի «Կապիտալ»-ից12.02.2014
Ժամանակակից արվեստի ոլորտում ամենահեղինակավոր Թարների մրցանակը (£25,000՝ մոտ $40 հազար) նախօրեին Լոնդոնում շնորհվել է Իռլանդացի արվեստագետ Դունքան Քեմբելին: Այդ մասին բրիտանական մի շարք լրատվամիջոցների տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին:
Մրցանակը Քեմբելին հանձնվել է անցյալ տարի Վենետիկի բիենալիի ժամանակ Շոթլանդիայի կողմից ներկայացված « It for Others» կինոնկարի համար:
Ֆիլմի նկարահանման համար ազդակ է հանդիսացել ֆրանսիացի ռեժիսորներ Ալեն Ռենեի և Քրիս Մարքերի «Քանդակները նույնպես մահանում են» (1953թ.) ֆիլմը, որտեղ շոշափվում են գաղութատիրության հետ կապված թեմաներ և աֆրիկյան արվեստի կոմմերցիալիզացումը:
Քեմբելը իր 54 րոպե տևողությամբ ֆիլմը կառուցել է 4 մասերից, որոնց մեջ տեղ են գտել իռլանդական բանակի վերաբերյալ արխիվային տվյալներ, , ինչպես նաև մի պարի տեսագրություն, որը ներշնչվել է Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատությունից:
Թարների մրցանակը շնորհվում է 1984 թ.-ից: Այդ մրցանակին կարող են հավակնել 50-ից ցածր տարիք ունեցող երիտասարդ արվեստագետները, ովքեր աշխատում են Բրիտանիայում և իրենց համապատասխան աշխատանքները ներկայացրել են հանրությանը՝ վերջին 12 ամիսների ընթացքում: