Կինոռեժիսորը վերակենդանացման բաժնից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ12.02.2014
Ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի առղջական վիճակը բարելավվել է և նա վերակենդանցման բաժանմունքից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ: Այդ մասին հաղորդում են մի շարք ռուսական լրատվամիջոցներ:
Ռյազանովների ընտանիքի բարեկամներից մեկը տեղեկացրել է, որ կինոռեժիսորը գտնվում է Բուրդենկոյի անվան հիվանդանոցում, որտեղ նա հոսպիտալացվել էր նոյեմբերի 24-ին՝ «արյան շրջանառության սուր խախտմամբ»: Այդ ժամանակ Ռյազանովի առողջական վիճակը գնահատվում էր ծանր: Իսկ այժմ, ըստ այդ նույն աղբյուրի, հիվանդը 2-3 օր հետո դուրս կգրվի:
Ընտանիքի բարեկամը ժխտել է որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունն այն մասին, որ ռեժիսորին կաթված է խփել: Նրա ասելով ՝ ինչ-որ ժամանակ հիվանդի մոտ մասնակիորեն անշարժացել է ձեռքը, սակայն շուտով գործունեությունը վերականգնվել է: