Սանկտ Պետերբուրգում նշում են նշանավոր Էրմիտաժի հիմնադրման 250 - ամյակը12.06.2014
Այսօր Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել են նշանավոր Էրմիտաժի 250 –ամյակին նվիրված միջոցառումները, որը կազմակերպիչները վերածել են Ռուսաստանի քաղաքական և մշակութային պատմությունը վերհիշելու յուրահատուկ միջոցառման: Այս հանդիսությունները միաժամանակ, իրենց մեջ կրում են այլ մշակույթների հետ փոխհաղորդակցման ակտիվ հատկանիշներ, որոնք արտահայտվում են ոչ միայն էրմիտաժյան հարուստ ցուցանմուշներով, այլև այսօրվա առիթով կազմակերպված հետաքրքիր նախաձեռնություններով:
Քիչ առաջ Պետերբուրգի հանրահայտ «Դվորցովի պլոշչադում» (Պալատական հրապարակում) այդ տոնակատարության շրջանակներում մեկնարկել է « 3D-mapping« յուրահատուկ նախագիծը, որը կրում է «Պատմության պարահանդես» խորագիրը:
Այս միջոցառումը հրապարակում հավքվածները և հեռուստադիտողները կարող են տեսնել Գլխավոր շտաբի շենքի ճակատային մասում ցուցադրվող խորապատկեր-լուսանկարներով: Հսկա շենքի այդ հատվածն այս երեկո կծառայի որպես եռաչափ տեսաներկայացման պաստառ, որտեղ հանդիսատեսները կրկին կվերհիշեն Ռուսաստանի պատմության այն առավել դրամատիկական պահերը, որոնց վկան և մասնակիցն է եղել նաև Էրմիտաժը:
Տեսաշարերը կներկայացնեն լուսավորյալ Եկատերինա 2-րդ թագուհու ժամանակներն ու այն ավերիչ հրդեհը, որ պատահեց Ձմեռային պալատում Պավել 1-ին կայսեր օրոք, էրմիտաժային շենքերի շինարարությունն ու Ռուսաստանում առաջին հանրային գեղարվեստական թանգարանի բացումը:
Պատկերաշարերի ցուցադրությունը կուղեկցվի տարբեր ժամանակաշրջանների դասական երաժշտությամբ և ռուսաստանցի նշանավոր բանաստեղծների ստեղծագործությունների արտասանություններով:
Պետական Էրմիտաժը աշխարհի ամենահարուստ թանգարաններից է: Այստեղ պահվում կամ ցուցադրվում է համաշխարհային մշակույթը ներկայացնող արվեստի ամենատարբեր ժանրերի մոտ 3 միլիոն գործ: Էրմիտաժի հիմնադրման տարեթիվը համարվում է 1764 թ.-ն, երբ Եկատերինա 2-րդ թագուհին ձեռք բերեց գերմանացի առևտրական Գոցկովսկու գեղանկարների հավաքածոն:
Իր հիմնադրման օրը թանգարանն ամեն տարի նշում է դեկտեմբերի 7-ին՝ սուրբ Եկատերինայի օրը: