Կինոյի թանգարանի հավաքածոյի 1/3-ը կեղծ է12.17.2014
ՌԴ-ի «Պետֆիլմֆոնդը» փորձաքննության է ենթարկել Կինոյի պետական թանգարանի կատալոգում առկա լիամետրաժ գեղարվեստական կինոնկարները և եկել այն եզրակացության, որ այստեղ առկա բոլոր կինոժապավաններից 841-ը կեղծ են: Այդ մասին «Իզվեստիա» թերթի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Թերթը նշում է, որ դա կազմում է թանգարանի ողջ հավաքածոյի 1/3-ը:
Այս փաստը նշանակում է, որ բոլոր կինոնկարները թանգարանին են փոխանցվել առանց հանրային ցուցադրման իրավունքի և համաձայն Ռուսաստանի օրենսդրության ենթակա են ոչնչացման կամ օրինականացման:
«Այժմ մենք պետք է զբաղվենք այդ ֆիլմերի իրավատերերին գտնելով, նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելով, ինչպես նաև վարձութային վկայականներ ստանալու հարցերով»,- նշել է թանգարանի նոր տնօրեն Լարիսա Սոլոնիցինան, ով նաև ասել է, որ վերջին 15 տարվա ընթացքում այդ հաստատությունում կինոֆոնդի հաշվառում ընդհանրապես չի անցկացվել:
Լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի մի մասը թանգարանը ժառանգություն է ստացել ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության կինոքարոզչության բյուրոյից, որը հաստատող փաստաթղթերը սակայն չեն մնացել:
Հավաքածոյի մյուս հատվածը թանգարանն նվեր է ստացել է ֆիլմերի ռեժիսորներից:
Կինոյի թանգարանի նախկին տնօրեն Նաում Կլեյմանը, ում ղեկավարության ժամանակաշրջանում ձեռք են բերվել ժապավենները, ասել է, որ նախկինում իրենք ցուցադրման իրավունքը խնդրել են ֆիլմերի իրավատերերից: «Երբ մենք նվեր էինք ստանում Ժան-Լյուկ Գոդարի և հնդկական կինոարխիվի ֆիլմերը, մենք ստիպված ամեն անգամ միջոցառումները համաձայնեցնում էինք դեսպանությունների և մշակութային կենտրոնների հետ»,- ասել է Կլեյմանը:
Նախկին տնօրենը նաև նշել է, որ դրանց վերաբերող փաստաթղթերը պահվել են կինեմատոգրաֆիստների միության արխիվում: «Մեզ ասում են, որ դրանք գողացել են»,- ասել է Կլեյմանը: Նա նաև նշել է, որ այժմ թանգարանում փորձում են գտնել իրեն վարկաբեկող նյութեր: