Գողացել են կինոսցենարներ և հազարավոր աշխատակցների ապահովագրական համարները12.20.2014
Ամերիկյան «Sony Pictures Entertainment» կինոընկերության ղեկավարությունը ուղիներ է փնտրում հանրությանը հասցնելու Հյուսային կորեայի առաջնորդ Քիմ Չին Ինի մասին կատակերգական ֆիլմը, որը վարձույթից ետ է կանչվել ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին համարժեք ահաբեկչություն կատարելու մասին անհայտ հակերային խմբի կողմից սպառնալիքի պատճառով: «Մենք չենք թաքնվում բնի մեջ: Մենք չենք հանձնվել: Մենք համառություն ենք դրսևորում»,- ասել է «Sony Pictures Entertainment»-ի ղեկավար Մայքլ Լինթոնը, հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Կինոընկերությունը իր արտադրած «Հարցազրույց» ֆիլմը հանրությանը հասցնելու այլընտրանք է դիտարկում այն տեսագրված ձևով մատուցումը՝ հանդիսատեսների պահանջարկի հիման վրա, ինչպես նաև համացանցային ցուցադրումը:
Ահաբեկչության լուրջ սպառնալիքի կապակցությամբ երկրի առաջատար կինոթատրոնները հրաժարվել են 42 մլն դոլար բյուջետային ծախսեր իրականացրած ֆիլմի վարձույթից; Բացի այդ, կիբերհարձակում գործողները գողացել են կինոընկերության բազմաթիվ նոր սցենարներ և ավելի քան 49 հազար աշխատակցների ապահովագրական համարները: Ընդհանուր վնասն այսօր կազմում է 75 մլն դոլար:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները այս հակերային հարձակման համար պատասխանատվությունը բարդում են Հյուսիսային Կորեայի վրա: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, հակերների ձեռագիրը նման է 2013 թ.-ին Հարավային կորեայի բանկերի սերվերները կոտրած գրոհին:
Իր ամենամյա ելույթի ժամանակ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ կինոընկերության ղեկավարները մինչև ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելը պետք է իր հետ խորհրդակցեին; «Մենք չենք կարող ապրել մի հանրության մեջ, որտեղ բռնակալը թելադրում է գրաքննության կանոնները: Թեև խոսքն ընդամենը կատակերգության մասին է: Ի՞նչ նրանք կանեն, եթե իսկապես ցուցադրվեն վավերագրական վկայություններ», - ասել է Սպիտակ տան առաջնորդը:
Այս թեմայով քննարկումները կտրուկ արձագանք է ստացել նաև ամերիկյան օրենսդիրների մոտ: Օրինակ սենատի արտաքին կապերի կոմիտեի ղեկավար, հանրապետական Էդ Ռոյսն առաջարկել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության դեմ 2015 թ.-ին կիրառել ֆինանսական պատժամիջոցներ: