Աղմկահարույց «Հարցազրույց ֆիլմը համացանցով բերել է 15 մլն դոլար 12.29.2014
Ամերիկյան աղմկահարույց «Հարցազրույց» կինոնկարի համացանցով իրականացված վաճառքի արդյունքում հավաքվել է 15 մլն դոլար: Ինչես տեղեկացնում է «Sony Pictures»-ը միայն «YouTube», «Microsoft Xbox video» և «Google Play» միջավայրերում իրականացված առևտրային գործարքների արդյունքում վճարումների ընդհանուր գումարը գերազանցել է 2 մլն դոլարը:
Ամերիկյան կինոքննադատներից շատերի գնահատականը «Հարցազրույց» ֆիլմին բացասական է: Նրանք նշում են կինոնկարի պարզունակ հումորը և մտացածին սյուժեն:
Իսկ լրատվամիջոցներում տիրապետող է դառնում այն տեսակետը, որ, եթե կինոնկարի շուրջ այդպիսի աղմուկ չբարձրացվեր, դժվար թե նրա նկատմամբ հետաքրքրություն առաջանար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին անհայտ հակերները կիբերհարձակում գործեցին «Sony Pictures Entertainment»-ի վրա և գողացան կինոընկերության մասին գաղտնի տվյալներ, համացանցում տեղադրվեցին նրա արտադրած, բայց դեռ վարձույթի չհանված կինոնկարներ, Ջեյմս Բոնդի մասին նոր կինոնկարի սցենարը, ինչպես նաև ղեկավարության անձնական գրագրությունները:
Բացի այդ հակերները սպառնալից ուղերձ էին թողել, որտեղ ասված էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին նկարահանված «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրման ժամանակ կիրականացվեն ահաբեկչության գործողություններ: Այդ սպառնալիքի պատճառով «Sony Pictures Entertainment»-ը հայտարարեց, որ կինոնկարի դեկտեմբերի 25-ին նախատեսված պրեմիերան չեղյալ է համարվում:Սակայն, դրանից հետո, հանրության ճնշման ներքո, կինոընկերության ղեկավարները փոխեցին իրենց որոշումը և հայտարարեցին, որ իրենք ֆիլմը կթողարկեն, սակայն դեռ անհայտ է թե ինչ կրիչներով:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն կիբերհարձակման համար մեղադրում է ԿԺԴՀ-ի իշխանություններին: Իսկ երկրի նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ ԱՄՆ-ն կձեռնարկի պատասխան քայլեր:
Փհենյանը այդ հարձակման մեջ իր մասնակցությունը ժխտում է:
Նշենք, որ դեկտեմբերի 25-ին, այնուամենայնիվ, ֆիլմը դուրս բերվեց ամերիկյան կինովարձույթի շուկա և ցուցադրվեց երկրի 300 կինոթատրոններում: