Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա դարձավ աշխարհահռչակ գրող, այդպես էլ չավարտելով քոլեջը

01.15.2015


Լոս-Անջելոսում քանդել են այն տունը, որտեղ ավելի քան 50 տարի ապրել է ամերիկյան գրականության դասական Ռեյ Բրեդբերին: Այդ մասին «Los Angeles Times» պարբերականի տեղեկատվությությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

2012 թ.-ին, գրողի մահից հետո, նրա տունը, որն ուներ 4 ննջարան և տնամերձ այգի, վաճառվել է 1,76 մլն դոլարով: Նոր տերը առանձնատունը քանդելու թույլտվությունը ստացել է 2014 թ.-ի դեկտեմբերի 30-ին: Այժմ այդ կառույցից գրեթե ոչինչ չի մնացել:

Գրողին պատկանող տանը պահպանվող նյութերը, այդ թվում նրա գրքերն ու ձեռագրերն անվերադարձ փոխանցվել են Ինդիանա նահանգում գտնվող Ռեյ Բրեդբերիի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրության կենտրոնին: «451 աստիճան ըստ ֆարենգեյթի» վեպի հեղինակը այս տան ներքնահարկում գտնվող իր աշխատասենյակում աշխատել է մինչև իր կյանքի վերջը:

Ռեյ Բրեդբերին ծնվել է 1920 թ.-ի օգոստոսի 22-ին, Իլինոյս նահանգի Ուոքիգան քաղաքում: 1934 թ.-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Լոս-Անջելոս:

Ռեյ Բրեդբերին 12 տարեկան հասակում արդեն կատարել էր իր ապագա մասնագիտության ընտրությունը: Նա որոշել էր դառնալ գրող, թեև այդպես էլ չավարտեց քոլեջը: «Արեք այն, ինչը որ դուք սիրում եք, և սիրեք այն, ինչը որ անում եք»,- ասում էր նա:

Իր իսկ խոստովանությամբ, Բրեդբերին օրական գրում էր ոչ պակաս քան հազար բառ: Նա իր առաջին պատմվածքը հրապարակել է 1941 թ.-ին, իսկ առաջին ժողովածուն, որ կրում էր «Մութ դիմակահանդես» խորագիրը, 1947 թ.-ին: Նրան կոմմերցիոն մեծ հաջողություն է բերել «Մարսյան քրոնիկոններ» ֆանտաստիկական ստեղծագործությունը:

1953 թ.-ին «451 աստիճան ըստ ֆարենգեյթի» վեպը գրելուց հետո նրա անունը հայտնի դարձավ ոչ միայն հայրենիքում, այլև ողջ աշխարհում:

Ռեյ Բրեդբերին կյանքից հեռացել է 2012 թ.-ի հունիսի 6-ին, 91 տարեկան հասակում:
    Դիտվել է 881 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ