Լույսի գեղարվեստական շարժումը կարգավորվում է վիրտուալ աշխարհից01.26.2015
Գերմանական Քյոլն քաղաքը ներկայացնող Մարթին Հեսելմայերի և անդրեաս Մուքսելի լուսային ինստալացիայի նախագիծն արժանացել է 2015 թ.-ին, Բեռլինում առաջին անգամ անցկացված «Light Art Award» միջազգային մրցույթի մրցանակին: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «dw.de»-ին:
Մրցանակային 1000 եվրոյին արժանացած գերմանա-ավստրիական ստեղծագործական զույգի նախագիծը կոչվում է «the weight of light» («Լույսի կշիռը») և իրենից ներկայացնում է տարածության մեջ լույս ճառագելով ձգվող երկու սինուսոիդներ, որոնցից յուրաքանչյուրի վրայով որոշակի ռիթմով «վազում է» լույսի մի որոշակի խուրձ:
Հեղինակներն ընդգծում են, որ ինստալացիան խաղարկում է ոչ թե լույսի «զանգվածը», այլ հենց «քաշը», որը կարող է, կերպարանափոխվել՝ կախված օբյեկտի գտնվելու տեղից:
Սիունուսոիդի նմանվող դիոդների վրայով շարժումը կարգավորվում է վիրտուալ աշխարհից, այսինքն՝ համակարգչի օգնությամբ, որի մեջ հեղինակները մոդելավորում են ձգողականության ուժ և այդ եղանակով, ասես թե, փոփոխում են լույսի «կշիռը»:
«The weight of light» մրցույթը կազմակերպում և անցկացնում է գերմանական Ուննա քաղաքում գտնվող լուսային արվեստի միջազգային կենտրոնը: Ինչպես պարզաբանում է մրցույթի հիմնադիրը, «The weight of light»-ը շնորհվում է այն բանի համար, թե ինչպես է լույսը կիրառություն ստանում որպես գեղարվեստական միջոց: