Դերասանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում01.27.2015
Ուկրաինայում ռուսաստանցի դերասան Միխայիլ Պերեչենկովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ըստ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի Պերեչենկովը «անձմաբ մասնակցել է ուկրաինական զինված զորամիավորումների դեմ հրաձգությանը»: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Պերեչենկովի նկատմամբ Ուկրաինայի տարածքում հայտարարվել է հետախուզում: Այդ մասին իր պաշտոնական կայքում համապատասխան հայտարարություն է տեղադրել Ուկրաինայի ՆԳՆ-ն:
Ռուսաստանցի արտիստը ինքնահռչակ Դոնեցկի հանրապետության տարածքում է գտնվել 2014 թ.-ի հոկտեմբերի վերջին՝ կապված «Պոդդուբնի» ֆիլմի ցուցադրման հետ, որտեղ նա խաղում է գլխավոր հերոսի դերը:
Ըստ լրատվամիջոցների, դերասանը այդ օրերին այցելել է Դոնեցկի հանրապետության զինված ուժերի դիրքեր և կրակել խոշոր տրամաչափի գնդացրից:
Նշենք, որ ուկրաինական իշխանությունները իրենց երկրում արգելել են ցուցադրել 69 ֆիլմ, որոնցում խաղում է նաև Պերեչենկովը: Իսկ, ընդհանուր առմամբ,ուկրաինական իշխանությունները երկրի տարածք մուտք գործելու արգելք են սահմանել ռուսաստանի մշակույթի 14 գործիչների համար:
Պերեչենկովը թատրոնի և կինոյի դերասան է: Կինոյում նա սկսել է նկարահանվել 1994 թ.-ից (գլխավոր դերակատար «Սիրո անիվ» ֆիլմում): Նրան հռչակ է բերել 1998 թ.-ին թողարկված «Ազգային անվտանգության գործակալը» ֆիլմը: