Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հատուկ էքսկուրսիաներ հղիների համար

01.28.2015


Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանը մարտ ամսից սկսում է հղի կանանց և երիտասարդ մայրերի համար էքսկուրսիաների հատուկ ծրագիր: Այդ մասին թանգարանի տնօրեն Մարինա Լոշակի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

«Նկարելու և կարդալու հետ միասին, գարնանը մենք առաջին անգամ կկազմակերպենք ծրագիր հղիների համար: Նրանց բոլորին մեր մոտ կգրանցենք և կխնամենք: Կփորձենք և կտեսնենք, թե ինչ կստացվի դրանից»,- ասել է թանգարանի տնօրենը:

Առաջին, փորձնական էքսկուրսիան թանգարանում կկայանա հունվարի 29-ին: Այս միջոցառման ծրագիրը համապատասխանեցված է այցելուներին հանգիստ տալու անհրաժեշտությունը հաշվի առնելով:

Առանձին ծրագիր է նախատեսված այն մայրիկների համար, ում երեխաները 4-5 տարեկան են:

Բացի այդ, թանգարանում շարունակվում է «Պուշկինի թանգարանի ուրբաթները» ծրագիրը, որը, ըստ տնօրենի ավելի ու ավելի մեծ մասսայականություն է ստանում: Այստեղ մեծ տեղ է հատկացվում նաև համերգներին և համադրողական տուրերին:

Բացի այդ թանգարանի կողմից հատուկ հրավիրված հյուրերը կանցկացնեն ոչ ստանդարտ էքսկուրսիաներ, որոնց ընթացքում ցուցադրանքում առկա բովադակային նյութերը նրանք կշաղկապեն թատրոնի, կինոյի, երաժշտության կամ գեղանկարչության հետ, կարվեն համեմատություններ, փոխազդեցության կամ փոխլրացման զուգահեռներ:

Հատուկ թեմատիկ «Ուրբաթներ» կնվիրվեն թատրոնի օրվան, արևելքի արվեստին, սիրահարների օրվան:
    Դիտվել է 821 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ