Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորի մեմորիալ աշխատասենյակ-թանգարանը եվրոպական «գանձերի» քառյակում

02.05.2015


Եվրոպական կինոակադեմիան եվրոպական կինոյի մշակութային գանձարանների ցուցակում է ընդգրկել նաև Մոսկվայի կինոյի թանգարանի ֆոնդային ստորաբաժանումը համարվող, ռուս նշանավոր ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի մեմորիալ աշխատասենյակ-թանգարանը: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով ռուսական «Իզվեստիա» պարբերականին:

«Ապագա սերունդների համար պահպանվող» այդպիսի ոլորտային հաստատությունների ցանկում են ընդգրկված նաև «Բերգման» կենտրոնը, Լյումեր եղբայրների ինստիտուտը, «Տոնինո Գուերայի աշխարհ» թանգարանը:

«Ժամանակակից աշխարհում կինեմատոգրաֆիան կրում է կոմմերցիոն կինոյի ճնշումը»,- ասել է տուն-թանգարանի հիմնադիր Նաում Կլեյմանը: Ըստ նրա զանգվածային կինոյում ոչ մի վատ բան չկա, սակայն ներկա պայմաններում «մարդկության համար ռազմավարական տեսանկյունից կարևոր է օժանդակել այն կինոյին, որը նպատակ չի դնում միլիարդանոց շահույթներ ստանալու»: Կլեյմանը նշել է, որ իր համար մեծ բավականություն է, որ «կինոարվեստի առաջին 4 սրբատեղիների թվում է հայտնվել նաև Սերգեյ Էյզենշտեյնի աշխատասենյակը»:

«Գանձերի» քառյակը միաձայն հաստատվել է Եվրոպական կինոակադեմիայի պլենար նիստի ժամանակ: Հետագայում այդ ցուցակը պետք է ընդարձակվի: Ակադեմիկոսները պլանավորում են ցուցակը ձևավորել միջազգային կինոհասարակության հետ քննարկումների միջոցով՝ ճիշտ այն եղանակով, ինչպես UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակը: Այս նախաձեռնության հեղինակները հույս ունեն, որ այն կմեծացնի զբոսաշրջային գրավչությունը և այդպիսի մշակութային արժեքները պահպանելու հնարավորությունները:

Ի դեպ, Էյզենշտեյնի աշխատասենյակը մեմորիալ է ոչ լիարժեք կերպով: Բանն այն է, որ ռեժիսորի մահից հետո այդ բնակարանը թանգարան դարձնելու նրա կնոջ՝ Պերա Ատաշևայի մտադրությունը չիրականացավ լիովին: Բնակմակերեսը «Մոսֆիլմ» կինոստուդիան պահեց իրեն և Ատաշևան ստիպված էր այդ հանճարի բոլոր իրերը, այդ թվում 4000 կտորից կազմված գրադարանը, նկարները և արխիվի մի մասը տեղավորել իր ծնողների բնակարանում:

Իսկ թանգարանը ստեղծվեց միայն 1965 թ.-ին՝ համաձայն այդ տիկնոջ կտակի: Բայց այդ ընթացքում տունը որտեղ ապրել էր Էյզենշտեյնը քանդել էին և տեղում բացել էին Վորոբյովի բլուրների վրա գտնվող Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենք տանող մուտքը: Այսօրվա թանգարանը տեղավորված է Մոսսովետի կողմից թանգարան հիմնելու համար Սմոլենսկի փողոցում հատկացված խրուշչովյան երկսենյականոց մի բնակարանում:

Եվրոպական կինոյի ակադեմիկոսները, կազմելով իրենց ցուցակը, հույս ունեն, որ «Գանձերի» ցուցակը կնպաստի կինոյի պատմության նկատմամբ հետաքրքրության աճին: Սակայն, ինչպես այդ մասին գրում են ռուսական պարբերականները դա չի կարող անհրաժեշտ պայման ապահովել, որպեսզի միաժամանակ, ընդամենը 4-5 այցելուի իր տարածքում ընդունելու կարողություն ունեցող Էյզենշտեյնի թանգարանի մակերեսը ավելի ընդարձակ դառնա: Նշվում է, որ այսօր, դեռ, մեմորիալ աշխատասենյակ-թանգարան կարող են այցելել ոչ բոլոր ցանկացողները:
    Դիտվել է 853 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ