Ուիթնի Հյուսթոնի աղջկան հայտնաբերել են գիտակցությունը կորցրած վիճակում02.06.2015
Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի միակ դուստրը, 21 ամյա Բոբի Քրիսթինա Բրաունը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Դրա պատճառը գլխուղեղի այտուցն է, որը կարող էր լինել չափից շատ թմրանյութ ընդունելու հետևանքով: Բժիշկները նրան փոխադրել են արհեստական կոմայի վիճակ, բայց հարազատներին խորհուրդ են տվել անջատել նրա օրգանիզմի կենսունակությունը պահպանող սարքը, քանի որ, ըստ բուժաշխատողների, աղջիկը կյանք վերադառնալու որևէ շանս չունի: Այդ մասին հաղորդում է taglur.am»-ը՝ հղում անելով մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների:
Տուժածի հայրը, հայտնի սևամորթ երաժիշտ Բոբի Բրաունը ցանկանում է սպասել մինչև երկուշաբթի և միայն դրանից հետո կայացնել որոշում:
Լրատվամիջոցները նաև տեղեկացնում են, որ այս դեպքը տեղի է ունեցել հունվարի 31-ին: Քրիսթինան հիվանդանոց է տեղապոխվել այն բանից հետո, երբ նրա ամուսինը Նիք Գորդոնը և վերջինիս ընկերը մտնելով տուն, աղջկան հայտնաբերել են ջրով լիքը լոգարանում՝ դեմքով ջրի մեջ շրջված: Աղջիկն արդեն շնչելիս չի եղել:
Ամերիկացի հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է 3 տարի առաջ՝ չափից ավելի թմրանյութ ընդունելու հետևանքով:
«Grammy» մրցանակի վեցակի դափնեկիրը 2012թ.-ի փետրվարի 11-ին մահացած հայտնաբերվել էր Լոս Անջելեսի «Բեվերլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում: Նա ընդամենը 48 տարեկան էր:
Քննության տվյալներով, երգչուհին մահացել էր սրտի սուր անբավարարվածության հետևանքով՝ կոկաին օգտագործելուց հետո:
Հյուսթոնը իր աղջկան ժառանգություն էր թողել 115 մլն դոլար: Քրիսթինան ծանր էր տանում մոր մահը և ջղային խանգարմամբ երկու անգամ ընկել էր հիվանդանոց: Ժամանակին նրա հարազատները զգուշացնում էին, որ աղջիկը կարող է կրկնել մոր ճակատագիրը: