Բաքվում գովազդում են Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմը02.10.2015
Ադրբեջանցի «Disput.az» ֆորումի օգտատերերից մեկը բողոքում է, որ ինքը բավականին տհաճ իրավիճակում է հայտնվել, երբ հաճախելով Բաքվի «Cinemacity» կինոթատրոն «Մոդելավորման խաղեր» պատմական դրաման դիտելուց առաջ էկրանին հայտնվել է թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի հայոց ցեղասպանության թեմաներով «Սպի» ֆիլմի գովազդային հոլովակը: Այդ մասին հաղորդում է «baku.ws»-ը՝ հղում անելով «vesti.az»-ին:
Երբ նա և էլի մի քանի հանդիսատեսներ կինոթատրոնի ղեկավարությունից պահանջել են բացատրություն այդ աներևակայաելի իրողութան վերաբերյալ, ապա պարզվել է, որ վերջիններս այդ փաստը արձանյագրել են ավելի շուտ, քան դա անում է տվյալ հանդիսատեսը: Սակայն պարզվել է, որ դրա դեմ կինոթատրոնում ոչինչ անել չեն կարող, քանի որ ամերիկյան «Universal Pictures» ընկերության ներկայացուցչի հետ կնքած պայմանագրով սկավառակով իրենց փոխանցված գովազդային հոլովակը պետք է ցուցադրվի առանց որևէ հատված կրճատելու: Ավելին, Բաքվի «Cinemacity» կինոթատրոնի ղեկավարները նաև տեղեկացրել են, որ «Ճիշտ այդպիսի իրավիճակ է նաև «Յուպիտերի վերելքը» կինոնկարի պարագայում», որը ցուցադրվում է Բաքվի մյուս կինոթատրոններում:
Ըստ Բաքվի «Cinemacity» թատրոնի ղեկավարների «Մոդելավորման խաղ» և «Յուպիտերի վերելքը» ֆիլմերը Ադրբեջանի մայրաքաղաքում կցուցադրվեն առաջիկա ողջ շաբաթվա ընթացքում և այդ ողջ ժամանակահատվածում հանդիսատեսները նախ կդիտեն Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձող Ֆաթիհ Աքինի «Սպի» կինոնկարի գովազդային հոլովակը: