«Սև շուկայում» վաճառվել են ավելի քան 1 մլրդ դոլարի արվեստի առարկաներ 02.17.2015
Պետերբուրգում դատարանի որոշմամբ ձրբակալվել է Պետական Էրմիտաժի մի աշխատակից, որը փորձել է թանգարանից դուրս տանել հնագույն գրքերից բարբարոսաբար պոկած-հանված եզակի փորագրանկարներ, լուսանկարներ և այլ բնույթի նյութեր: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Գողության փաստը ստիպել է, որ թանգարանի տնօրինությունը լրացուցիչ միջոցներ ձեռնարկի թանգարանային գույքի պահպանության ուղղությամբ: «Ես կարգադրել եմ, որպեսզի խստացվի գրադարանի աշխատակիցների տեղաշարժերի նկատմամբ հսկողությունը, նրանց արգելել եմ միայնակ գտնվել գրապահոցներում, որոշում եմ կայացրել տեղադրել տեսախցիկներ և իրականացնել ևս մի քանի այլ միջոցառումներ»,- հայտարարել է Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:
Նրա խոսքերով այդ գողությունը տեղի է ունեցել գրադարանում «բանտային կոշտ դիսցիպլինայի բացակայության պատճառով»: Ինչպես նշել է նա, այնուամենայնիվ, թանգարանում այդպիսի կոշտ համակարգ մտցվել է 2006 թ.-ին կատարված գողությունից հետո, իսկ գրադարանում, դրանից հետո էլ այլ բնույթի կանոններ էին գործում:
Այժմ, ըստ Պիոտրովսկու թանգարանի անվտանգության աշխատակիցները ակտիվ համագործակցում են Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ գրքերի նկատմամբ վանդալիզմի դրսևորման ու գողության քննությունն իրականացնելու ուղղությամբ:
Էրմիտաժի գիտական գրադարանը Ռուսաստանի ամենախոշոր և ամենահին գրապահոցներից մեկն է: Այն հիմնադրել է1762 թ.-ին՝ Եկատերինա 2-րդ թագուհին: Այժմ հաստատության պահոցներում տարբեր լեզուներով արվեստի, պատմագիտության, ճարտարապետության մասին արժեքավոր գրքերի թիվն անցնում է ավելի քան 800 հազար կտորից:
Ավելացնենք, որ ըստ Ինտերպոլի վիճակագրական տվյալների միայն վերջին 15 տարիներին Ռուսաստանից գողացվել և «սև շուկայում» վաճառվել են ավելի քան 1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով արվեստի առարկաններ: