Գողացել են օսկարակիր դերասանուհու շրջազգեստը02.27.2015
Հոլլիվուդում անհայտ չարագործները գողացել են «Օսկար»-ի դափնեկիր Լյուպիտա Նիոնգոյի երեկոյան շրջազգեստը, որը պատրաստված է եղել 6 հազար մարգարիտներից: Այդ մասին նորությունների «TMZ.» կայքի տեղեկատվությունը տարածում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:
Այդ հագուստով դերասանուհին ժամանել էր «Օսկար-2015»-ի հանձնման արարողությանը:
Շրջազգեստը գողացել են հյուրանոցի համարից, որտեղ ապրում էր Նիոնգոն:
Տեղեկատվության համաձայն շրջազգեստի արժեքը կազմում է 150 հազար դոլար:
«Ամեն ինչ ասում է այն մասին, որ գողությունը տեղի է ունեցել անցած երեքշաբթի»,- նշել է Լոս-Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչը: Այժմ համապատասխան ծառայությունները ստուգում են բոլոր տեսագրությունները, որոնք կատարել են հյուրանոցում տեղադրված տեսախցիկները:
Լյուպիտա Նիոնգոն «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկար»-ի է արժանացել 2014 թ.-ին՝ «12 տարվա ստրկություն» ֆիլմում խաղացած դերակատարման համար: