Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ծիսական նշանակության հարց, որի պատասխանը փնտրում են ոչ միայն հարցը տվողի հայրենիքում

Սանկտ-Պետերբուրգում, Տովստոնոգովի անվան Մեծ դրամատիկական թատրոնը թողարկման է պատրաստում հանրային քննարկումների մի շարք, որը նվիրված է ռեժիսոր Անդրեյ Մոգուչիի բեմադրած «Ինչ անել» ներկայացմանը, որի պրեմիերային ցուցադրությունը կկայանա մոտ օրերս:

Քննարկումները կդառնան կրթական –լուսավորչական այն նախագծի մի բաղադրիչը, որը «Նոր մարդիկ, երկխոսություններ ներկայացումից հետո» ընդհանուր վերնագրով իրականացնում է թատրոնը: Այդ քննարկումներին մասնակցում են հայտնի լրագրողներ, մշակութաբաններ, քաղաքական գործիչներ, պատմաբաններ: Այսօրվա «նոր մարդիկ» իրենց քննարկումները կծավալեն 19-րդ դարի ռուս մտածող և փիլիսոփա Նիկոլայ Չերնիշևսկու հայտնի «Ինչ անել» վեպի և նոր ներկայացման հիման վրա:

«Մենք ապրում ենք տագնապահարույց ժամանակաշրջանում, երբ ապագան մշուշապատ է, իսկ գլուխների մեջ քաոս ու անորոշություն»,- նշել է Անդրեյ Մագուչին «bdt.spb.ru»-ի հետ զրույցի ընթացքում: Ըստ նրա Չերնիշևսկին բարձրացրել է Ռուսաստանի համար ծիսական նշանակության հարց, որի պատասխանը գտնելու փորձ են արել այդ երկրի մտավորականների մի քանի սերունդ:

Ըստ ռեժիորի վեպի ստեղծումից հետո շատ բան է փոխվել, գրողի գործում կարելի է հանդիպել այնպիսի մտքերի, որոնք « երևում են պարզունակ, ոչ ճշմարտանման»: Մոգուչին նշում է, որ անցյալ դարում բավականին շատ արյուն է թափվել այդ հարցի պատասխանը գտնելու համար, սակայն ապարդյուն:

«Այսօրվա սոցիալական և քաղաքական ենթատեքստերը հասարակությանը մղում են նոր որոնումների: Հնարավոր է, որ պատասխանը գտնվում է մարդու ներսում: Եվ, ի տարբերություն վեպի հերոսների՝ հասարակության արդար վերակառուցման մասին ուտոպիական հույսերի, այսօր գլխավորը, թվում է, պետք է լինի ճանապարհորդությունը դեպի սեփական ներաշխարհ, սեփական միայնություն»:

Թատրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ պրեմիերային ներկայացումները կկայանան մարտի 5-8-ը ներառյալ: Յուրաքանչյուր օրվա համար ընտրվել է քննարկումների առանձին թեմա: Այսպես, մարտի 5-ի թեման է «Նոր մարդիկ նոր հասարակության մեջ, 6-ին՝ «Արվեստի հարաբերությունը նոր իրականության հետ», 7-ին՝ «Գիտությունը և «Նոր մարդը»», 8-ին՝ «Գոյություն ունի, արդյոք, կինը»:

Ավելացնենք, որ «Երկխոսութւններ» -ին զուգահեռ այդպիսի քննարկումներ են անցկացվելու նաև Պետերբուրգի միջնակարգ դպրոցներում, որը ստացել է «Նոր մարդիկ դպրոցներում» վերնագիրը: Այս դեպքում էլ դպրոցական ավագ դասարանների աշակերտները պրոֆեսիոնալ դրամատուրգների ղեկավարությամբ կստեղծեն «Ինչ են իրենցից ներկայացնում այսօրվա նոր մարդիկ» վերնագրին համահունչ մի նոր պիես:
    Դիտվել է 1015 անգամ
    123456789