Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրողը ռեժիսորին մեղադրում է գրագողության մեջ և կպահանջի 1 միլիարդ դոլարի փոխհատուցում

03.13.2015

Չեչեն գրող Ռուսլան Զակրիևը մեղադրում է կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնին գրագողության մեջ և նրան դատի կտա: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rusnovosti.ru»-ին:

Չեչեն գրողը իր գիրքը հրապարակել է «proza.ru» կայքում 2002թ.-ին, իսկ Հոլլիվուդյան արտադրանքը, որը համաշխարհային վարձույթում ունեցել է մի քանի միլիարդ դոլարի հասույթ, թողարկվել է 2009 թ.-ին:

Զակրիևը պնդում է, որ ամերիկացի ռեժիսորը ֆիլմի սցենարի հիմքում դրել է իր «Գաղտնի զենք» վեպը, որն ինքը գրել է 1996 թ.-ին, իսկ 2001 թ.-ին այն թվայնացրել է և 2002 թ.-ի հունվարին հրապարակել է համացանցում: Նա նախապատրաստվում է դատարանի միջոցով ապացուցել իր մասնակցությունը այդ կինոնկարի ստեղծմանը և մտադիր է իր օգտին պահանջել 2009 թ.-ի ամենադրամարկղային ֆիլմի հասույթի 1/3-ը:

«Մեկ միլիարդ դոլար երեք միլիարդ դոլարից, որը ստացել է Քեմերոնը, նա պարտավոր է մեզ տալ: Ես ցանկանում եմ ստեղծել կինոստուդիա և նկարահանել ֆիլմեր: Ես շատ ստեղծագործություններ ունեմ, իսկ կինոստուդիա՝ ոչ»,-ասել է Զակրիևը:

«Ավատար» գիտա-ֆանտաստիկական ֆիլմը նվաճել է կինոաշխարհի գրեթե բոլոր հայտնի մրցանակները՝ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA, Վենետիկի կինոփառատոնի մրցանակ և նույնիսկ ռուսական «Ոսկե արծիվ»:

Որպեսզի ֆիլմի հեղինակներին ապացուցի, որ նրանց ստեծագործության շատ դրվագներ վերցված են իր ստեղծագործությունից, Զակրիևը հավաքել է փորձագիտական խորհուրդ: Չեչենական հանրապետության գրողների միությունում համաձայն են, որ վեպում նկարագրված շատ տեսարաններ նույնական են ֆիլմի հետ:

Ստանալով մինչդատական փորձաքննության եզրակացությունը՝ Զակրիևը այս մասին գրել է Քեմերոնին և նրանից ստացել է պատասխան, որ ռեժիսորն այդ սցենարի վրա սկսել է աշխատել դեռ 1994 թ.-ից, սակայն տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառով նկարահանումները հետաձգել է 10 տարով: Զակրիևը հիմա վստահ է, որ իր նամակին Քեմերոնի պատասխանելու հանգամանքն այն բանի վկայությունն է, որ ռեժիսորն իրենից բան ունի թաքցնելու:

Զակրիևի փաստաբան Դմիտրի Կազացկերը վստահ է, որ այս խնդրի մեջ պարզության հասնելու համար մեկ տարի չի, որ կպահանջվի: «Նա, իհարկե, հայտարարում է իր պատասխանները, որ «ներկա պահին դուք պետք է հերթի կանգնեք»: Որովհետև արդեն շատ այլ ընկերություններ են հայտարարել այդ սցենարի նկատմամբ իրենց իրավունքների մասին: Նա ասել է, որ ԱՄՆ-ում մոտ 10 և նույնիսկ ավելի շատ հեղինակներ են հայտարարել, որ «Ավատարի» ինչ-որ մաս իրենք արդեն հեղինակել են»,- ավելացրել է փաստաբանը:

2013 թ.-ին խորվաթ գրող Ջեյմս Բրեդոկը պարտվեց Անջելինա Ջոլիի դեմ գրագողության մեղադրանքով իր նախաձեռնած դատական քննությունը: Նա էլ այդ վարույթում պնդում էր, որ «Արյան և մեղրի եզերքում» ֆիլմի սյուժեն վերցված է իր «Սրտի կեղեքում» գրքից:
    Դիտվել է 771 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ