Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ փորձագետների «Ավատար» ֆիլմում չեչեն գրողի վեպի հետ նույնական 28 դրվագ կա

03.15.2015

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ներկայացուցիչ Թոմ Քլանսին հայտարարել է, որ չեչեն գրող Ռուսլան Զակրիևի կողմից «Ավատար» կինոնկարի բեմադրիչին ուղղված մեղադրանքը գրագողության մեջ ունի քաղաքական ենթատեքստ և կապ ունի ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ: Այդ մասին «РИА Новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հիշեցնենք, որ չեչեն գրող Ռուսլան Զակրիևը պնդում է, որ Քեմերոնը «Ավատար» ֆիլմը ստեղծելիս հիմքում ունեցել է իր «Գաղտնի զենք» վեպը, որն ինքը գրել է 1996 թ.-ին, իսկ 2001 թ.-ին թվայնացրել է և 2002 թ.-ի հունվարին հրապարակել համացանցում: Իսկ Քեմերոնի կինոնկարը, որը միլիարդավոր դոլարների հասույթ է բերել ստեղծողներին, կինովարձույթ է հանվել 2009 թ.-ին:

Ըստ Չեչեն գրողի, Քեմերոնի ներկայացուցիչը իրեն ուղղված նամակում նաև հայտարարել է, որ ռեժիսորի դեմ վարույթ սկսելու մտադրությունը խոսում է Զակրիևի «անձնական ֆինանսական դժվարությունների» մասին կամ էլ այդ հարցը «հորինվել է իշխանությունների կողմից, որոնք այդ ձևով ցանկանում են պատասխանելՌուսաստանի դեմ նախագահ Օբամայի պատժամիջոցներին»:

Զակրիևը նաև ասել է, որ նամակում իրեն հասցեագրված զգուշացում կա, որպեսզի ինքը «վերջացնի այս անհաջողության մատնվելիք ձեռնարկը», քանի որ հակառակ դեպքում գրողի դեմ հակադարձ հայց կներկայացվի «վարկաբեկման և բարոյական վնաս հասցնելու» մեղադրանքով:

Սակայն չեչեն գրողը մտադիր է չնահանջել: Նա հայտարարել է, որ իր համար առավել առաջնայինն ու կարևորը ճշմարտությունը պարզելն է: Նա նաև ասել է, որ ըստ փորձագետների խմբի եզրակացության ֆիլմում օգտագործվել է իր վեպում նկարագրված 28 դրվագ:

Զակրիևը նաև նշել է, որ Քեմերոնի հետ այս հարցով նամակագրությունը շարունակվել է մի քանի ամիս, իսկ վերջին նամակը ամերիկացի ռեժիսորից ինքն ստացել է 2012թ.-ի ապրիլին: Ըստ նրա ամերիկացի ռեժիսորը նույնպես ընդունել է կինոնկարի և վեպի շատ դրվագների նույնականությունը, սակայն ժխտել է, որ դրանք ինքը վերցրել է Զակրիևի վեպից :
    Դիտվել է 719 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ