2070թ.-ին մահմեդականները թվաքանակով կգերազանցեն քրիստոնեաներինՄահմեդական հավատը աշխարհում տարածվում է այնպիսի արագությամբ, որ այս հարյուրամյակի ընթացքում կդառնա մոլորակի ամենատարածված կրոնը: Այդ մասին «lastampa.it» պարբերականի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «inopressa.ru»-ին:
«Pew Research Center»-ի տվյալներով մահմեդականության հետևորդների թիվը 2050 թ.-ին կհավասարվի աշխարհի քրիստոնեաների թվին, իսկ արդեն 2070 թ.-ին մահմեդականությունը կարող է դառնալ աշխարհում ամենատարածված կրոնը, եթե պահպանվեն այսօրվա համապատասխան բնութագրերը:
«Մինչև 2010 թ.-ն քրիստոնեությունն աշխարհի բնակչության 3-րդ մասը կազմող իր 2,2 մլրդ հավատացյալներով, հանդիսանում է առաջատարը»- պարզաբանում է այդ կենտրոնը և նշում, որ մահմեդական հավատին հետևողների թիվը կազմում է 1,6 մլրդ, որը մոլորակի բնակչության 23 տոկոսն է կազմում:
Առաջիկա տասնամյակներում մահմեդականության դիրքերը կամրապնդվեն, եթե հաշվի առնվի մոլորակի բնակչության թվի աճը: Մահմեդականները կավելանան 73 տոկոսով, քրիստոնեաները՝ միայն 35 տոկոսով: Այսդպիսով, մի որոշակի պահի համաշխարհային առաջատար երկու կրոնները իրենց հետևորդների թվաքանակով գրեթե կհավասարվեն՝ 2,76 մլրդ մահմեդական և 2,92 մլրդ քրիստոնեա, նշում է իտալական թերթը:
Մահմեդականության ընդարձակման հիմնական գործոնը բացատրվում է այդ կրոնը դավանող բնակչության աշխարհագրական տեղաբաշխմամբ: «Մահմեդականները կենտրոնացված են աշխարհի այն գոտիներում, որտեղ արձանագրվում է բնակչության ամենաարագ աճը, նշել է «Pew Research Center»-ի տնօրեն Ալան Քուփերմանը: Արդեն 2050 թ.-ին Հնդկաստանը կշրջանցի Ինդոնեզիային մահմեդական կրոնի հետևորդներ ունեցող բնակչության քանակով, իսկ Աֆրիկայում, Սահարայից հարավ, յուրաքանչյուր 10 մարդուց 4-ը կլինեն քրիստոնեա: Դա այն դեպքում, երբ նրանց թիվը այսօր դեռ կազմում է ընդհանուր բնակչության 25 տոկոսը: