Մետրոյի կանգառները կհայտարարեն Օրբակայտեն, Եֆրեմովը, Նեմոլյաևան և այլոքՄոսկվայի մետրոն մայիսի 15-ին կբոլորի իր 80-ամյակը: Հոբելյանի առթիվ ստորգետնյա ճեպընթացների կայարան ժամանելու մասին կամ այլ անհրաժեշտ աշխատանքային հայտարարություններն ամբողջ ամսվա ընթացքում բարձրախոսներից կազդարարեն հանրահայտ մարդիկ՝ դերասաններ Միխայիլ Եֆրեմովը, Սվետլանա Նեմոլյաևան, երգիչ Քրիստինա Օրբակայտեն, մոդայի պատմաբան և հեռուստամեկնաբան Ալեքսանդր Վասիլևը և բազմաթիվ այլ հայտնիներ: Այդ մասին հաղորդում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Նշենք, որ այսպիսի ակցիան Մոսկվայի մետրոյի համար դառնում է ավանդական: Սրանից 10 տարի առաջ, 2005 թ.-ին, երբ քաղաքային տրանսպորտի այս կարևոր օղակը նշում էր իր 70 ամյակը, ողջ մայիս ամսվա ընթացքում բարձրախոսներից անհրաժեշտ տեղեկատվությունն ուղևորներին կրկին հայտարարում էին քաղաքացիների համար ծանոթ և հաճելի հնչողությամբ արտիստական ձայները, որոնցում դժվար չէր տարբերակել Վերա Ալենտովային, Լև Դուրովին, Կոնստանտին Ռայկինին, Յուրի Յակովլևին, Լյուդմիլա Գուրչենկոյին և այլոց: