Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Սպիվակովի խոսքը հայ ժողովրդին. «Դուք աշխարհի լույսն եք»

Ապրիլի 14-ին Երևանում Ռուսաստանի ազգային նվագախմբի համերգի ավարտին, դիմելով հանդիսատեսներին, նվագավար Վլադիմիր Սպիվակովը նշել է, որ այս ելույթով իրենք հոգեհանգստյան պաշտոն են մատուցել հայոց Մեծ եղեռնին՝ «գենոցիդին» զոհ գնացած անմեղ մարդկանց հոգու համար: «Շատերը, հատկապես քաղաքական գործիչները, վախենում են այդ բառից, ինչպես և «հոլոքոստ» բառից: Սակայն հողագնդի վրա գոյություն ունի նաև ճշմարտությունը: Այն դժվար է, այն, ինչպես ասել է Լև Նիկոլաևիչ Տոլստոյը, ճեղքում է ասֆալտը...»:

Սպիվակովը կարևորել է նաև կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս պապի կողմից ապրիլի 12-ին հայոց մեծ վիշտը իրավական ճիշտ բնորոշմամբ ներկայացնելու համար:

«Մենք բոլորս էլ մարդ ենք և հաճախ մեզ պատում է հուսահատություն: Ես կարծում եմ դա այնպիսի բան է, որը մի մարդուն տարբերակում է մյուսից»,- ընդգծել է Սպիվակովը և հիշել է մի հին լեգենդ, ըստ որի ժողովրդի մի շատ իմաստուն ղեկավար բարձրացել է լեռներ՝ արևածագը դիմավորելու համար: Եվ երբ նա կրկին իջել է լեռներից, նրան ստորոտում դիմավորել է ժողովրդի բազմությունը: Եվ ժողովուրդը դիմել է առաջնորդին. «Դու հրդեհում ես մեր սրտերը, ինչ կարող ես մեզ ասել, մենք հուսահատված ենք, ովքեր ենք մենք...»: Եվ նա ասաց այնպիսի բառեր, որոնք կարող են վերաբերել նաև ողջ հողագնդով մեկ սփռված բոլոր հայերին:

«Դուք աշխարհի լույսն եք: Դուք աստղեր եք: Դուք մաքրության տաճար եք: Ձեզնից յուրաքանչյուրի մեջ տիեզերքն է: Ես հենց այդպես եմ մտածում ողջ հայ ժողովրդի, ձեր մասին»,- ասել է կենդանության օրոք ռուսական և համաշխարհային երաժշտական մշակույթի լեգենդ հռչակված Վլադիմիր Սպիվակովը:

Ռուսաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված համերգաշարով հանդես կգա երեք համերգով:

Ապրիլի 14-ին՝ Մոցարտ` դաշնամուրային կոնցերտ №12 լյա մաժոր նվագախմբի հետ (1782) Մոցարտ «Ռեքվիեմ»

Ապրիլի 15-ին՝ Խելագարության տեսարաններ համաշխարհային օպերային խաղացանկից

Ապրիլի 16-ին՝ «Չապլինի ժամ»

Տեսանյութեր

Դիտվել է 934 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ