Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկու ֆիլմերի պրեմիերա Գերմանական և Ավստրիական հեռուստաէկրաններին

Այսօր Գերմանիայի ազգային հեռուստատեսության «ARD Alpha» ալիքով կկայանա գերմանացի ռեժիսոր Քրիստիան Պապկեի Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված երկու ֆիլմերից առաջինի ցուցադրությունը:

«Եվրոպայի սահմանաեզրին գտնվող երկիրը հիշում է իր ողբերգական անցյալը՝ Գենոցիդը: Հայերը իրենց անցյալի այդ սարսափելի պատմության գագաթնակետին են հասել սրանից 100 տարի առաջ: Ավելի քան 1,5 մլն մարդ զոհվեց: Քիչ բան գիտենք մենք աշխարհի այդ անկյունում՝ Կովկասյան լեռներում, քողարկված երկրի մասին, որտեղ, ըստ լեգենդի, Արարատ լեռան գագաթին կանգ է առել Նոյան տապանը: Հայերը հպարտանում են, որ հանդիսանում են աշխարհում քրիստոնեությունն առաջինը ընդունած ազգը: Այսօր Հայաստանի Հանրապետությունը 97 տոկոսով բնակեցված է հայերով, թեև այս ժողովրդի առավել մեծ հատվածն ապրում է երկրի սահմաններից դուրս: Նրանց լեզուն մշակութային սոսինձ է, որը մարդկանց պահում է միասնության մեջ: Դրանք մարդիկ են, որոնք տառապել են հարյուրավոր տարիների հալածանքներից... Անցյալը բաց չի թողնում հայերին...»,- «Թագլուր»-ին է ներկայացրել իր ֆիլմի մասին համառոտ անդրադարձը Քրիստիան Պապկեն:

Ռեժիսորը նաև տեղեկացրել է, որ այս մեծ ողբերգության մասին իր նկարահանած երկրորդ ֆիլմը, որն ունի «Հայ ժողովրդի ճակատագիրը» վերնագիրը, կցուցադրվի առաջին ֆիլմի գերմանական պրեմիերայից հետո, այս անգամ, արդեն, Ավստրիական ազգային հեռուստատեսության «ORF III» ալիքի «Im Brennpunkt» ծրագրով, ապրիլի 23-ին:
    Դիտվել է 764 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ