Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օլիգարխը աղբանոց է նետել հնագույն աթոռները, որոնք մի ամբողջ կարողություն արժեն

09.20.2013

Միլիարդատեր Ալեքսանդր Գայդամակը, «Պորտսմուտ» ֆուտբոլային ակումբի նախկին տերը հայտնվել է Մեծ Բրիտանիայում ծագած սկանդալի կենտրոնում:

Պարզվել է, որ լեգենդար ակումբի շենքի ինտերիերը վերանորոգելու ժամանակ նա բարբարոսի պես է ազատվել այն 14 հին աթոռներից, որոնք 150 տարի առաջ բացառիկ կարգով պատրաստվել են բրիտանական արքայական նավատորմի հանրահայտ զրահակիր «HMS Warrior» (մարտիկ) նավի համար, հաղորդում է «The Daily Mail» -ը՝ սարկազմով նկատելով, որ ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ «ճաշակը փողով չես գնի»:

Ինչպես հաղորդում է բրիտանական թերթը, երկնագույն թավշով պատված թիկնակով և նստատեղով կաղնու փայտից պատրաստված աթոռները, որոնք մի ամբողջ կարողություն արժեն, բիզնեսմենը հրամայել է դուրս նետել փողոց, քանի որ դրանք հարմար չեն եղել միջավայրի «մինիմալիստական» ձևավորմանը:

Աթոռները աղբի կոնտեյներում տեսել և վերցրել է տեղացի մի շինարար:

Ընդ որում, այս պատմությունը տեղի է ունեցել 2006թ.-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա, երբ տղամարդը (ի դեպ նրա անունը չի հրապարակվում, թերևս այն պատճառով, որ չհրավիրեն գողերի ուշադրությունը), այդ աթոռները վերջերս ցուցադրեց «Antiques Roadshow» հեռուստաշոուի ժամանակ, որը հատուկ եկել էր Պորտսմուտ:

Հրաշալի գտածոն պահողն, այնուամենայնիվ հույս ունի, որ աթոռները կվերադարձվեն «Պորտսմուտ» ֆուտբոլային ակումբին, որի սեփականությունն են դրանք հանդիսանում: Նույնիսկ ասում են, որ դրանց վրա նստել են, Ուինսթոն Չերչիլն ու մարշալ Մոնթհոմերին, երբ քննարկելիս են եղել գերմանացիներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ջախջախելու հարցերը:

Հիշեցնենք, որ 37-ամյա Ալեքսանդր Գայդամակը ռուս-իսրայելական միլիարդատեր Արկադի Գայդամակի որդին է: Նա 2006թ.-ի հուլիսին 27,5 մլն դոլարով ձեռք բերեց «Պորսմուտ» ֆուտբոլային ակումբը : Նրա ղեկավարությամբ «Պորսմուտ»-ը 2008թ.-ին նվաճեց Անգլիայի գավաթը, որը սկսած 1950թ.-ից հետո համարվում է թիմի ամենախոշոր ձեռքբերումը: Սակայն այդ հաղթանակի համար որպես գին ակումբը ստացավ հսկայական պարտքեր, որոնք կուտակվել էին խաղացողներին ձեռք բերելու տրանսֆերների և բարձր աշխատավարձերի խոշոր գումարներից: 2009թ.-ին Գայդամակը վնասաբեր ակումբը վաճառեց:
    Դիտվել է 910 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ