Կաննում կցուցադրվեն թվային տեխնոլոգիաներով վերականգնված դասական ֆիլմերՄայիսի 13-ին Կաննում մեկնարկելիք միջազգային կինոփառատոնում այս տարի հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն նաև կինեմատոգրաֆիայի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողած այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» և «Լեդին՝ Շանհայից», Լուկինո Վիսկոնտիի «Ռոկկոն և նրա եղբայրները», Լուի Մալյիի «Վերելակ դեպի կառափնարան», Սերգեյ Էյզենշտեյնի «Իվան Ահեղ», Ջեյմս Քեմերոնի «Տերմինատոր» և մի շարք այլ կինոնկարներ:
Այդ ֆիլմերի ցուցադրությունը անցկացվում է նշանավոր միջազգային կինոստուգատեսի «Դասական Կանն» բաժնի շրջանակներում, որը որպես փառատոնի մի բաղադրիչ հիմնադրվել է սրանից 10 տարի առաջ, երբ նոր թվային տեխնոլոգիաները արմատականորեն փոխեցին ժամանակակից կինոյի վերաբերմունքն իր անցյալի նկատմամբ: Բաժնում ներկայացվում են անցյալ տարիների կինոնկարների ընտրանիներ, որոնք նաև յուրահատուկ կերպով ցուցադրում են թվային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքը և որակը:
Ամեն տարի մայիս ամսին անցկացվող Կաննի միջազգային կինոփառատոնը համարվում է աշխարհի ամենախոշոր և ազդեցիկ կինոֆորումը, որին մասնակցում են հազարավոր պրոֆեսիոնալներ, հայտնի դեմքեր, համաշխարհային լրատվական կառույցների ներկայացուցիչներ: Ըստ որոշ լրատվամիջոցների, վերջին 15 տարվա ընթացքում այստեղ ցուցադրվող ֆիլմերի ընդհանուր թիվն աճել է գրեթե երկու անգամ: