Նշանավոր կինոռեժիսորը արժանացել է արքայադստեր առաջին մրցանակինԱմերիկացի հանրահայտ կինոռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան դարձել է արվեստի ոլորտում Աստուրիայի արքայադուստեր հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Այդ մասին համապատասխան հանձնաժողովի որոշումը հայտնի է դարձել երեկ՝ մայիսի 6-ին:
Մրցույթին մասնակցել են 19 երկրներ ներկայացնող 31 թեկնածու, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Հանձնաժողովն, իր նախապատվությունը տալով Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային, ընդգծել է նրա նկարահանած «Կնքահայրը» և «Ապոկալիփսիսն այսօր» ֆիլմերի նշանակալից ներդրումը համաշխարհային կինոարվեստի մեջ: Նշվել է նաև «իշխանության մեջ թափանցած կոռուպցիան և միլիոնավոր մարդկային կյանքեր խլող պատերազմների անիմաստությունը բացահայտելու հեղինակի կարողությունը»:
Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային շնորհվածն Աստուրիայի արքայադուստեր հեղինակավոր մրցանակն առաջինն է այն բանից հետո, երբ պարմանուհի Լեոնորի հայրը դարձել է Իսպանիայի Փիլիպոս 6-րդ թագավոր: