Աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեն իրեն մեղավոր է ճանաչելԻսպանացի հայտնի երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, ով տուգանվել և դատապարտվել էր 6 ամսյա բանտարկության, հրաժարվել է փաստաբանից և երեքշաբթի օրը չի ներկայացել դատարան, որը պետք է հրապարակեր նրա նկատմամբ կայացրած դատավճիռը: Այդ մասին «РИА новости»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Դեկտեմբերին 81-ամյա երգչուհին Կատալոնիայի դատախազության հետ գործարք էր կնքել, որը նրան հնարավորություն էր տվել խուսափելու հարկային հանցագործություններ կատարելու մեղադրանքով կալանքի ենթարկվելուց:
Կաբալյեն մեղադրվում է 2010 թ.-ին Իսպանիայի գանձարանին որպես ֆիզիկական անձ հարկեր չվճարելու մեջ: Նա ձևականորեն հաշվառված էր որպես Անդորայի բնակիչ, որը նրան հնարավորություն էր ընձեռել չվճարել հարկեր Իսպանիայում: Սակայն Դատախազությունը պարզել է, որ երգչուհին Անդորայում իր «բնակվելու» հանգամանքն օգտագործել է միայն մեկ՝ հարկերից խուսափելու նպատակով, թեև փաստացի մշտապես բնակվել է Բարսելոնում:
Արդյունքում, Կաբալյեն իրեն մեղավոր է ճանաչել և տուգանվել է 250 հազար եվրոյով ինչպես նաև համաձայնվել է 6-ամսյա ազատազրկման ժամկետի հետ: Բայց քանի որ խոսքը 2 տարուց քիչ ժամկետի մասին է և նախկինում երգչուհին դատվածություն չունի, ապա այդ դատավճիռը կլինի պայմանական:
Երեքշաբթի Կաբալյեն չի ներկայացել դատարան: Նրա փաստաբանը հայտարարել է, որ այլևս չի պաշտպանելու երգչուհու շահերը՝ իրենց մեջ առաջացած տարաձայնությունների պատճառով:
Առաջիկա օրերին Կաբալյեն պետք է ներկայացնի իր նոր փաստաբանին և դատախազության հետ պայմանավորվի դատական նիստի նոր ամսաթվի մասին: